▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիպելուց ու զրուցելուց հետո նա ինձ համոզեց. Նարինե Դովլաթյան

Հանդիպելուց ու զրուցելուց հետո նա ինձ համոզեց. Նարինե Դովլաթյան

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ, ով այս շրջանում իր ուժերն է փորձում դերասանական ասպարեզում: Շաբաթվա սկզբին մեկնարկած «Աբելի քույրը» հեռուստասերիալում Նարինեն մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, սակայն մեզ հետ զրույցում երգչուհին վստհեցնում է, որ որպես դերասանուհի ներկայանալը երգարվեստին չի խանգարի:

-Նարինե, շատ երգիչ-երգչուհիների նման՝ դուք էլ որոշեցիք երգարվեստից բացի զբաղվելնաեւ դերասանությամբ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կայացրեցիք այդ որոշումը, առաջարկըստանալիս ի՞նչն ամենաառաջնայինը հաշվի առաք:

- Տարիներ շարունակ գրեթե բոլոր հեռուստատեսություններից հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ եմ ստացել, բայց մերժել եմ եւ այս տարին եւս բացառություն չէր. երեք օրվա մեջ չորս տարբեր հեռուստաընկերություններից գլխավոր հերոսուհուն մարմնավորելու առաջարկներ ստացա եւ նորից մերժեցի, բայց հետո զանգեց Հրաչ Մուրադյանը, ով «Աբելի քույրը» սերիալի պրոդյուսերն է, առաջարկեց հանդիպել, իսկ հանդիպելուց ու զրուցելուց հետո նա ինձ համոզեց: Քանի որ շատ են նաեւ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկները, այդ պատճառով ինձ համար շատ կարեւոր է այս փորձը:

-Սովորաբար նման դեպքերում կարծիքները կիսվում են երկու մասի, մարդկանց մի մասըհանդես է գալիս դրական արձագանքներով, իսկ մյուս մասը քննադատում են սերիալներըեւ դրանցում մասնակցող դերասաններին եւ հատկապես չդերասաններին: Հետաքրքիր է՝նման քննդատությունների զոհ դառնալու վախ չունե՞ք:

-  Երգն ու խաղն իրարից հեռու չեն, իսկ եթե վախենամ քննադատվելուց, ուրեմն պիտի նստեմ տանը ու ոչինչ չանեմ: Կարծիքները միշտ տարբեր են ու դա նորմալ է:

-Նարինե, շատերն իսկապես բարձր են գնահատում Ձեր երաժշտական ճաշակը, գուցե եւդրանից ելնելով ինչ-որ տեղ զարմանք է առաջանում Ձեզ ոչ թե որպես դերասանուհի, այլհեռուստասերիալում տեսնելու փաստը, գուցե հենց Ձեր մասնակցությամբ հակադարձե՞քսերիալային ժանրը քննադատողներին:

-    Շնորհակալ եմ: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի լավ խաղամ: Ինձ օգնում են իմ պրոֆեսիոնալ խաղընկերները, որոնց կարծիքներն ինձ համար կարեւոր են. ես լսում եմ նրանց, խաղում ու փորձում աճել:

-Իհարկե, հասցրել ենք տեսնել Ձեր դերասանական խաղը, բայց ամենօրյանկարահանումները, թերեւս, ավելի բարդ է, մի փոքր կպատմե՞ք դժվարությունների ունաեւ նոր աշխատանքի առավելությունների մասին:

- Գրաֆիկս շատ խիտ է՝ անընդհատ նկարահանումներ, ձայնագրություններ, բայց փորձում եմ հասցնել: Բարդ է, բայց դե հեշտ ճանապարհները ոչ մի տեղ չեն տանում: Նոր աշխատանքում ուրախ եմ, որ լավ թիմ է հավաքված, ընդ որում լավ թե որպես մասնագետ, թե որպես մարդ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին