▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանի հայրը` դստեր դեմ ուղղված քննադատությունների ու չարախոսների մասին

Երգչուհի Սիլվա Հակոբյանն, ով հայկական շոու-բիզնեսում աչքի է ընկնում իր ակտիվ գործունեությամբ, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Վերջերս համացանցում հաճախ կարելի է հանդիպել բացասական հրապարակումների, որոնք ուղղված են հենց երգչուհուն` «Սիլվա Հակոբյանը` տատիկի սունդուկից հանած զգեստով«Ահա այսպիսի «գլամուրային» էր Սիլվա Հակոբյանը, երբ նոր էր մուտք գործում շոու բիզնես» , «Ուղղակի սարսափելի է. Սիլվա Հակոբյանը վերածվել է կնճռոտ տատիկի» ու այսպես շարունակ:

Asekose.am-ը կապ հաստատեց Սիլվայի հոր`Հակոբ Հակոբյանի հետ, պարզելու` արդյո՞ք այս ամենն ինչ-որ մեկի ձեռքի գործն է, և որ հնարավո՞ր է դրանից անհանգստանա հենց երգչուհին:

Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի վատ մեկնաբանություն չի կարող ազդել Սիլվայի ստեղծագործական գործունեության վրա:

«Քննադատություններ, բնականաբար, պետք է լինեն: Հնարավոր չէ կամ բոլորին դուր գալ, կամ`ոչ: Մեզ բոլորը ճանաչում են, ով սիրում է` սիրում է, ով ոչ` ոչ: Մենք գիտենք, թե Սիլվային ինչպես են սիրում ու վերաբերում, իսկ նման բաները մեզ չեն հետաքրքրում: Չենք կարող յուրաքանչյուրին պատասխան տալ: Իրենց խնդիրն է: Չեմ կարծում, որ ինչ որ մեկի ձեռքի գործն է»:

Հակոբ Հակոբյանը խոստովանեց, որ նկատում է բոլոր վատ հրապարակումները, ընթերցում դրանք, սակայն ժամանակի հետ մեկտեղ թեթև վերաբերվում դրանց.

«Դա մի ժամանակ էր, երբ միշտ լավն էինք լսում ու հանկարծ մի վատ խոսքից ընկճվում: Ժամանակի հետ հասկացանք, որ յուրաքանչյուր մարդ Հայաստանում` թե քաղաքական գործիչ, թե շու-բիզնեսի ներկայացուցիչ, չի կարող միանշական սիրվել բոլորի կողմից»:

Երգչուհու հայրը նաև կիսվեց դստեր ստեղծագործական գործունեությամբ.

«Այնքան բուռն է Սիլվայի ստեղծագործական կյանքը, որ եթե հնարավորությունը ների` ամեն ամիս 10 երգով  ձայնասկավառակ կթողարկենք: Այնքան շատ երգեր ունի, որ չգիտենք, թե որի հիման վրա տեսահոլովակ նկարահանենք: Համերգներ, որոնք իրար հաջորդում են: Ամեն ինչ շատ լավ է, շարունակում ենք ստեղծագործել ու առաջ շարժվել»:

Հեղինակ` Անի Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին