Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Այսօր դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը տոնում է ծննդյան 36-ամյակը:
«Երեկ զարմիկս ծննդյան օրն էր, երեւանյան փաբերից մեկում էինք նշում ու գիշերը 00:00-ին, երբ պետք է մեկնարկեր իմ ծննդյան օրը, զարմիկներիս հետ միասին տեղի աշխատողները «Բայց այսօր իմ ծնունդն է» երգի ուղեկցությամբ համբուրգեր բերեցին, որի վրա մոմ էր դրված: Չեմ կարող նկարագրել այդ մթնոլորտը, առաջին անգամ փչում էի ոչ թե տորթի, այլ համբուրգերի մոմեր, ինչն իսկապես զավեշտալի էր»,- պատմել է դերասանուհին ու ավելացրել, որ այլևս երազանքներ չի պահում.
«Ճիշտն ասած՝ տարիների ընթացքում սկսել եմ երազանքներ չպահել, քանի որ դրանք կարծես թե չեն իրականանում, ուստի երեկ էլ համբուրգերի մոմը փչելիս երազանք չպահեցի»:
Ագնեսա Շահնազարյանն արդեն սովորել է ծննդյան օրերն անցկացնել աշխատավայրում, այս օրն էլ բացառություն չի լինի.
«Որպես այդպիսին՝ ծննդյան խնջույք այսօր չի լինի, քանի որ ներկայացում ունեմ և խնջույքս բեմում եմ անցկացնելու: Անկեղծ ասած՝ վերջին տարիներին սովորության նման մի բան է դարձել, որ ծննդյանս օրը պետք է աշխատեմ՝ լինի դա թատրոնում, թե նկարահանման հրապարակում»,- նկատել է նա:
Դերասանուհին բարձր է գնահատում անցած ճանապարհը, բայց նաև մտածում է մեծանալու մասին.
«Իհարկե, մտածում եմ, որ մեկ տարով էլ մեծացա, բայց տարիների գումարն ինձ չեն վախեցնում, բա հո նույն տարիքում չեմ մնալու: Ես փորձում եմ վայելել կյանքը ու ինձ բաժին հասած յուրաքանչյուր տարիքը»,- նշել է նա:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում