Երեկ համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հայտնի դերասանՍարգիս Հակոբյանն իր վարած «Վազ 2109» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկել, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց: Asekose.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու դերասանի առողջական վիճակի և վթարի մանրամասների մասին:
«Որևէ լուրջ բան չի եղել: Պարզապես հարվածի հետևանքով ոտքս էր փոքր-ինչ վնասվել և ուռել: Տեղափոխվեցի հիվանդանոց, որտեղ ոտքս ռենտգեն արեցին, ինչից անմիջապես հետո էլ դուրս գրվեցի այնտեղից,- կայքի հետ զրույցում իր առողջական վիճակի մասին պատմեց Սարգիս Հակոբյանը:
Հետաքրքրվելով՝ իսկապե՞ս ինքն է մեղավոր վթարի առաջացման համար, ինչպես որ նշվում էր սկզբնաղբյուր կայքում, դերասանն ասաց.
«Այո, հետ չեմ կանգնում նրանից, որ ես եմ մեղավորը: Պարզապես ինքս շտապում էի հիվանդանոց, որտեղ հայրս էր պառկած: Մինչև փորձեցի արգելափակել, վթարն արդեն տեղի ունեցավ,- պատմեց դերասանը՝ ավելացնելով, որ այդ ամենը տեղի է ունեցել, ինչպես ինքն է նշում, ոչ թե լպիրշության, այլ՝ անուշադրության հետևանքով:
Իսկ վերջում հետաքրքրվելով, թե արդյո՞ք շատ են վնասվել թե իր, և թե վթարի ենթարկված մյուս՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, դերասանը հայտնեց, որ երկու մեքենաներն էլ բավականաչափ վնասվել են, սակայն Ապահովագրական ընկերություններն արդեն լուծել են բոլոր հարցերը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան