▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կերպարս նոր գույն է սիթքոմում, և այն կարող է նորովի հետաքրքրել հեռուստադիտողին. Սոնա Շահգելդյան

«Մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ ինձ հարգում ու սիրում են». Սոնա Շահգելդյանը նոր գույն կհաղորդի «Դոմինո» սիթքոմին

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանի դերասանական հնարավորությունները հեռուստադիտողն արդեն հասցրել է տեսնել և սիրել: Մշտապես դրական և հումորային մթնոլորտ ստեղծող երգչուհին այսուհետ կներկայանա «Դոմինո» սիթքոմում: Ըստ սցենարի՝ նա գնել է փաբ, և հանդես է գալու որպես դրա սեփականատեր:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ առաջարկը ստանալուն պես սիրով համաձայնել է. «Առաջարկը ստացա «Արմենիա TV»-ի տնօրեն Դավիթ Բաբախանյանից, ով նաև սիթքոմի պրոդյուսերն է, և մեծ սիրով համաձայնեցի, քանի որ ինքս մինչ այդ հետևում էի այս սիթքոմին ու շատ էի հավանում: Առաջարկը ընդունելու հարցում մեծ նշանակություն ունեցավ նաև կերպարիս էությունը: Այստեղ ես ինձ եմ մարմնավորում՝ իհարկե, որոշակի կերպարային դրսևորումներով: Պետք է նկատեմ, որ մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ ինձ հարգում ու սիրում են, և պետք է շատ աշխատեմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահողների սպասումներն, հեռուստադիտողին էլ հաճելի ժամանակ պարգևեմ»:

Սոնա Շահգելդյանը չի բացառում, որ իր կերպարը կարող է վարկանիշային նոր սանդղակ ապահովել «Դոմինո» սիթքոմին. «Իհարկե, իմ կերպարը նոր գույն է սիթքոմում և սիթքոմը կարող է նորովի հետաքրքրել հեռուստադիտողին, բայց կարծում եմ՝ նույն կերպ բոլոր հերոսներն են սիրելի»,- նկատեց Սոնան:

Երգչուհին արդեն հասցրել է ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին. «Չնայած գրեթե բոլորին վաղուց ճանաչում էի, այնուամենայնիվ, հետաքրքիր է նրանց հետ շփվել նաև այս նախագծի շրջանակներում: Ես շատ հեշտ մարդ եմ, ինձ հետ իսկապես ոչ մի խնդիրներ չեն առաջանում, յուրաքանչյուր նոր միջավայրում արագ եմ հարմարվում, այնպես որ ամեն ինչ շատ լավ է»,- հավելեց նա:

Դերասանական գործունեությամբ զբաղված լինելը Սոնա Շահգելդյանին երգարվեստից չի կտրի, նրա խոսքերով՝ առաջիկայում կլինեն նոր երգեր, տեսահոլովակ և համերգներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսնու և իր ու սկեսուր-սկեսրայրի հարաբերությունների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին