▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թթվածնի կարիք ունեի, որն օտար երկրում ինձ պակասում է. Անի Դաշյանը Երևանում է

Life.panorama.am-ը գրում է.

Մոսկվայաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանն, ով հղիության վերջին ամիսներին էր գտնվում, այս օրերին Երեւանում է: Life.panorama.am-ի հետ զրույցում Երեւանի հանդեպ կարոտի զգացումներով ու որպես ապագա մայրիկ իր զգացողություններով կիսվել է հաղորդավարուհին:

Մեզ հետ զրույցում Անին նախ պատմել է, որ շատ արագ է կայացրել Երեւան գալու որոշումը, որի համար հատուկ պատճառ չի ունեցել.

«Ինձ համար հատուկ պատճառներ պետք չեն Երեւան գալու համար. այսօր այստեղ եմ, որովհետեւ թթվածնի կարիք ունեի, որն օտար երկրում ինձ պակասում է: Անասելի կարոտ էի զգում ընտանիքիս անդամների, ընկերներիս ու հարազատներիս նկատմամբ, բացի այդ իմ քաղաքի ջերմության կարիքն ունեի, զգում էի, որ կարոտել եմ անգամ Երեւանի փողոցներով քայլող անծանոթ մարդկանց»,- նշեց նա:

Հղիության 7-րդ ամսում գտնվող Անի Դաշյանը հայտնեց, որ մեկնելուց առաջ բժշկի հետ չի հասցրել խորհրդակցել, բայց եւ ինքնազգացողության վատթարացում չի ունեցել.

«Շատ անսպասելի որոշեցինք, որ պետք է գանք Երեւան, ու քանի որ նախապես չէինք ծրագրել, ուստի բժշկիս հետ էլ չհասցրեցի խոսել ու թույլտվություն չվերցրեցի: Անկեղծ ասած, ճանապարհին շատ հանգիստ էի, քանի որ ամուսնուս հետ էի. Նա ինձ բերեց Հայաստան ու մի քանի օր հետո կրկին մեկնեց Մոսկվա, հուսամ՝ վերադարձիս ժամանակ էլ նույն կերպ հանգիստ կտանեմ թռիչքը»,- պատմեց Անին, իսկ մեր հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ բալիկը ժամանակից շուտ կծնվի, ապագա մայրիկը պատասխանեց.

«Դեռ նման մտավախություն չունեմ, բայց եւ պատրաստ եմ ամեն ինչին. ի վերջո ինչ լինելու է՝ կլինի, իսկ մեզ համար կապ չունի, թե որտեղ կծնվի մեր բալիկը, գլխավորն՝ առողջ լինի»:

Հաղորդավարուհին, ով անասելի շատ է սիրում մեր մայրաքաղաքն, այս անգամ տխրեցնող փոփոխություններ է նկատել քաղաքում.

«Վերջին այցիցս հետո մեր քաղաքում, կարծես թե, միաժամանակ ոչինչ չի փոխվել ու փոխվել է ամենակարեւորը. այս անգամ անբացատրելի տխրություն եմ զգում, որը ասես կանգնած լինի Երեւանի օդի մեջ՝ քաղաքս տխուր է եւ իսկապես, ինչպե՞ս ուրախ լինի Արցախում տեղի ունեցած վերջին սարսափելի իրադարձություններից հետո: Քառօրյա պատերազմը բոլորիս ստիպեց ծանր ապրումներ ունենալ, տխրել, արտասվել, բայց միաժամանակ հպարտանալ մեր քաջ տղաներով, ովքեր հերթական անգամ իրենց խիզախությամբ ու կյանքի գնով ապացուցեցին, որ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»: Փառք մեր սահամանները պահող հերոսներին, փառք ու խոնարհում հերոսներ ծնած հայ մայրերին, Աստծո կամոք, թող էլ ոչ մի մայր արցունք չթափի զավակի կորստի համար, թող էլ երբեք պատերազմներ չլինեն»,- ավելացրեց Անին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին