▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ համար գալիս է ռիսկային շրջան. Լուիզա Ղամբարյան

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի և բժիշկ Գեորգի Կիմիչի դուստրը շուտով կբոլորի  11 տարին։ Լուիզան դեռահաս աղջկա հետ լեզու գտնելու իր մեթոդներն ունի։ Դերասանուհին, ով քանիցս նշել է, որ ամուսնական կյանքում շատ երջանիկ է, կայքի հետ խոսել է ոչ միայն դստեր և ամուսնու, այլև Սոֆի Դևոյանի հետ ընտանեկան մտերմության մասին։

-Լուիզա, Ձեր դուստրը շուտով կբոլորի 11 տարին։ Աղջիկները հիմնականում փորձում են նմանվել մայրիկներին, հաճախ նաև կրկնում են նրանց մասնագիտական ուղին։ Ձեր աղջինկն ի՞նչ հետաքրքրություններ ունի հիմա։

-Գաբրիելան էլ բացառություն չէ։ Ես այն մայրերից չեմ, ովքեր երեխաներին մեծացնում են իրենց «մասնագիտական փեշի» տակ։ Իմ երեխան չի մեծացել թատրոնի կուլիսներում, ներգրավվել բոլոր այն նախագծերում, որտեղ հնարավոր էր, բայց գենիտիկ կապն արվեստի հետ, իհարկե, կա։ Ի վերջո, նաև՝ աչքի առաջ իմ օրինակն ունի։ Ժամանակ առ ժամանակ նա ասում է, որ պիտի դառնա դերասանուհի, հետո՝ երգչուհի։ Ամուսնուս տատիկը եղել է ականավոր գրող, աղջիկս գրելու փորձեր էլ է անում ու երբեմն ասում է, որ, մեծ տատիկի պես գրող է դառնալու։ Մի խոսքով՝ դեռ շատ ցանկություններ ունի։ Եթե ես տեսնեմ, որ նա ոչ միայն ցանկություն ունի, այլև տվյալներ, ամեն ինչ կանեմ նրան օժանդակելու համար, բայց դրա համար դեռ մի քիչ շուտ է։

-Երեխայի դաստիարակությունը շատ պատասխանատու գործ է, ի վերջո, յուրաքանչյուր ծնող պատասխանատու է, թե իր երեխան ինչպիսին կդառնա։ Ձեր աղջկա մոտ արդեն դեռահասության շրջանն է, երբ երեխաներն ավելի կամակոր են դառնում։ Որպես մայր՝ բարդություններ ունենո՞ւմ եք։

-Իսկապես, շատ մեծ պատասխանատվություն է։ Գալիս է ռիսկային շրջանը։ Ես շատ ուրախ եմ, որ աղջիկս, լինելով տան միակ երեխան, չունի այն բոլոր կարծրատիպային հատկանիշները, որոնք հատուկ են միայնակ երեխաներին։ Նա շատ մարդասեր է, պատրաստ է ամեն ինչը կիսելու։ Երբեմն դա նույնիսկ անհանգստացնում  է ինձ, վախենում եմ, որ նա կարող է տուժել դրանից, կյանքը շատ ավելի բարդ է։

Ինչ վերաբերում է տարիքային դրսևորումներին, որոնք հատուկ են թինեյջերներին, դժվար պահեր լինում են, երբ ես փորձում եմ իրեն համացանցից և իր թինեյջերական ֆիլմերից բերել դեպի ընթերցանություն, կենդանի շփում, ինձ հետ շփում, սակայն նա շատ հասկացող մարդ է և կարողանում եմ գտնել ելքը։ Փառք Աստծո, դեռ բարդություններ չեմ ունեցել։

-Գեորգի Կիմիչի հետ տարաձայնություններ ունենո՞ւմ եք երեխայի դաստիարակության հարցում։ Ի վերջո, մարդիկ որքան էլ ներդաշնակ լինեն, մինույնն է, կարող են տարաձայնություններ ունենալ, առավել ևս, որ ձեր միջև սերունդների տարբերություն կա։

-Իհարկե, դա բերում է նաև տարաձայնությունների, սակայն երեխայի դաստիրակության հարցում առաջ ավելի շատ էին տարաձայնությունները, հիմա՝ ոչ։ Հիմա մենք իրար վստահում ենք։ Եթե, օրինակ, ես բարկանում եմ, Գեորգին ավելի մեղմ է լինում, որպեսզի  երեխան չկոտրվի, ես էլ եմ թուլանում այն ժամանակ, երբ հայրն է ջղայնանում։ Այդ լուռ համաձայնությունն ու հարգանքը մեր միջև կա։

-Իսկ ինչի՞ շուրջ են լինում Ձեր տարաձայնությունները։

-Հիմնականում՝ քաղաքական, գաղափարային հարցերի։ Ես ավելի ըմբոստ եմ, ակտիվ, ծայրահեղ, ամուսինս շատ ավելի խորքային, գլոբալ ու հանգիստ է նայում հարցերին։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ես շատ ավելի ծայրահեղ էի, մեղավորների էի փնտրում, մի քանի օր առաջ նախաճաշի սեղանի շուրջ նույնիսկ զգացինք, որ համարյա լուրջ վիճել ենք ու նույնիսկ մեր տոները բարձրացրել, թեև անիմաստ։ Այս դեպքում մենք  չէինք վիճում, այլ մեր գաղափարները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ամուսնուս նախկին կինը` Սոֆի Դևոյանը, մեր հարցում գնացել է շատ ճիշտ և կոռեկտ քայլերի. Լուիզա Ղամբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին