BlogNews.am-ը գրում է. Դերասանուհի Էվա Խաչատրյանն արդեն չորս տարի է աշխատում է Կամերային թատրոնում, բավականին հաջող քայլերով առաջ է գնում. նա այն դերասանուհիներից է, ով ներգրավված է մի շարք ներկայացումներում: Հեռուստադիտողը Էվային տեսել է մի շարք սերիալներում և գեղարվեստական ֆիլմերում, վերջերս էլ ներկայանում էր «Ֆուլ Հաուս» սիթքոմում, որտեղ մարմնավորում էր հումորային դեր: BlogNews.am-ը դերասանուհու հետ անկեղծ զրույց է ունցել:
- Էվա վերջերս դուք զբաղված էիք «Ֆուլ Հաուս» սիթքոմում: Այդ եթերաշրջանի ավարտից հետո, ի՞նչ նոր նախագծեր և առաջարկներ ունեք:
- Հիմա զբաղված եմ Կամերային թատրոնի հինգ-վեց ներկայացման մեջ: Արա Երնջակյանը մի գործ է գրել, որը հենց իմ անձի վրա է հիմնված: Նա ունի գրքեր հինգ-վեց մասից բաղկացած, որոնք իր հեղինակած պիեսներ են և իր հերոսներին ստեղծում է իր իսկ դերասանների բնավորությունից ելնելով: Այս դեպքում կարող եմ ասել, որ ես էլ արդեն պատմության գրկում եմ: Շուտով նախատեսում ենք էլի երաժշտական շատ հետաքրքիր նախագիծ, որի մասին չեմ կարող դեռ բարձրաձայնել: Վերջերս կայացավ Մկո Հովոյի «Պլուս-մինուս» ներկայացման պրեմիերան, որտես չնայած զբաղվածությունս մեծ չէ, բայց ամեն դեպքում շատ հաճելի էր:
- Գիտեմ նաև, որ վերջերս նկարահանվել եք ռուսական կինոարտադրության համար, ուզում եմ դրա մասին էլ խոսեք:
- Արշալույս Հարությունյանի ֆիլմն, ով շատ հաճախ է աշխատում ռուսների հետ: Ես շատ սիրում եմ նրա աշխատելաոճը, քանի որ մեծ հարգանք ունի դերասանի հանդեպ: Առաջին նկարահանման օրը բավականին ծանր էր. տեսարան էր թրաֆիքինգի մասին: Ես մարմնավորում էի մի աղջկան, ում գողանում է շեյխը, նրան բնաբարում են և թմրանյութերի ազդեծության տակ են պահում, դարձնում են մահապարտ: Գլխավոր հերոսը, երբ սկսում է փնտրել իր աղջկան, գտնում է ինձ և փրկում: Խաղընկերս տարիքով մեծ էր և նրա հետ կոնտակտի մեջ մտնելը բավականին բարդ էր, իսկ տեսարանի վերջում ես ամբողջությամբ արյան մեջ էի, շորես էլ պատռված էին: Բունկեռի մեջ էի գտնվում և կային տեսարաններ, որտեղ ես պետք չէի, բայց դուրս չէի գալիս այնտեղից, որպեսզի չկորցնեմ իմ էմոցիաները: Երբ վերջացրեցինք տեսարանն, այնքան լարված էի, որ ամբողջ թիմը սկսեց ծափահարել, իսկ ես սկսեցի լաց լինել:
- Չափազանց տպավորված եք խոսում ռուսական կինոարտադրության մասին: Ունեք արդյո՞ք ցանկություն դրսում ապրելու և գուցե հիմնական գործունեությունն այնտեղ ծավալելու:
- Շատ ոգևորող է իհարկե, բայց ասեմ, որ մոտ չորս տարի առաջ ես նկարահանվել եմ պարսկական ֆիլմում: Այն ժամանակ երիտասրդ է և պետք է խոստավանեմ, որ չեմ տեսել ֆիլմը: Այդ ժամանակվա համար բավականին բարձր վարձատրվեցի: Ուզում եմ ասել, որ այդպիսի փորձ էլ ունեմ: Վերջերս էլ նկարահանվել եմ համակուրսեցուս ֆիլմում, որը հուսանք շուտով էկրաններ կբարձրանա: Ֆիլմում խաղում ենք ես և Աննա Մանուչարյանը, ի դեպ առաջին անգամ ենք միասին ներկայանում: Այս ֆիլմում նկարահանվել ենք բացարձակ անվճար, իսկ ռուսական շուկայում իհարկե կցանկանամ աշխատել, բայց գրաֆիկս շատ հագեցած է, ես էլ չեմ պատրաստվում թողնել թատրոնը: Այնպես չէ, որ այստեղի ֆիլմերում վատ է, վերջերս նկարահանվեցի «Հյուսիս-հարավ» ֆիլմու, որտեղ շատ պրոֆեսիոնալ էին աշխատում: Արդեն երկու ամսի է ազատ եմ և լուրջ առաջարկ չունեմ, հիմա հանգստանում եմ: Առաջարկներ ստացել եմ, բայց չեմ համաձայնվել՝ ֆինանսական և մտաքային բախումների պատճատով, քանի որ մի դերասան, ով արդեն հինգ-վեց տարի բավականին հագեցած դերեր է մարմնավորել, արդեն կարող է նաև առաջարկներ մերժել և շատ բան հաշվի առնել:
- Էվա, իսկ կհամաձայնվե՞ք փոխել ձեր ոճը ինչ-որ դերի համար:Սկզբունքայի՞ն եք
- Ես առհասարակ սկզբունքային չեմ, բայց մազերիս հետ կապված ամեն ինչ ծանր եմ տանում: Երբեք չեմ ունեցել կարճ մազեր և համոզված եմ եղել, որ իմը չէ: Դիմահարդար Աննան, ում հետ մոտ չորս տարի աշխատել եմ, առաջարկեց «Լույսի պահապան» սերիալում կտրուկ փոփոխության դիմել: Առաջին մի քանի օրը մտածեցի, հետո զանգեցի նրան և ասացի՝ վերջ կտրում ենք վարսերս: Իհարկե կտրելուց հետո լաց եղա, առաջին երկու օրը դուրս չէի գալիս տնից և չէի կարողանում հարմարվեի:
Գիտեք երբեմն ինձ ասում են, որ ես էմոցիոնալ չեմ, բայց ես այն մարդկանցից եմ, ով շատ խորը մտածմունքներ ունի, և ես չեմ սիրում, որ իմ ցավը մեկը զգա: Ես երբեմն ուժեղ ցավից ժպտում եմ, երբեմն էլ՝ նեղված ժամանակ պարում: Իմ սենյակի պատերը սև են, իսկ պատուհաններս այնքան մութ են, որ լույս չի թափանցում: Ես սիրում եմ մենակ մնալ և շատ-շատ երկար խորհել, նույնիսկ լաց լինել. այն ինձ օգնում է վերականգնվել:
- Դուք թողնում եք ուրախ, ինչ-որ տեղ նաև անհոգ մարդու տպավորություն: Վտանգավոր չէ՞:
- Իհարկե, միշտ: Մարդկանց դուր է գալիս չար լինել, նրանց դուր է գալիս խոցել: Դա բնույթ է, ես էլ բնավորությանս պատճառով խնդիրներ ունեցել եմ թե համալսարանում, թե թատրոնում: Խառնվածքս ակտիվ է, և անհնար է մի տեղ հայտվեմ և ինձ չնկատեն, եթե անգամ ոչինչ չեմ անում: Ես չունեմ ընկերուհիներ, ունեմ կոլեգաներ, գործընկեր-ընկերուհիներ, լավ ընկերներ: Սիրում եմ, ավելի շատ տղաներ հետ շփվել, քանի որ տղա ընկերներս իմ ներսն ավելի լավ են ճանաչում, նրանք ավելի դիպուկ գիտեն ինձ, քան կանայք:
- Համարձա՞կ եք։ Այս թեմայի հետ հետ կապված ուզում եմ հիշել նաև Արվին Քոչարյանի արած վերջին ֆոտոշարքդ, շատերն ասացին որ բավականին համարձակ ֆոտոշարք էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Բնույթով համարձակ եմ, խնդիրներից էլ չեմ վախենում, անգամ սիրահարվել և դրա մասին խոսելուց էլ չեմ վախենում: Միայն վախենում եմ, որ ծնողներիս ցավ չպատճառեն, քանի որ նրանք այն մարդիկ ովքեր ստեղծել են ինձ այնպես, ինչպիսին ես կամ: Վախենում եմ, այնպիսի սխալներ չանեմ, որ ինձ տանի դեպի անդունդը: Իսկ կապված ֆոտոշարքի հետ, ասեմ, որ Արվինի գոծերին միշտ հետևել եմ, քանի որ նա նաև մեր թատրոնի հետ էլ է համագործակցում: Սկզբում չէինք որոշել, որ պետք է կիսամերկ ֆոտոշարք լինի, բայց հետո անցանք այդ թեմային: Արդյունքում ստացվեց հրաշալի ֆոտոշարք, անգամ դրսում եղել են անցորդներ, ովքեր մոտեցել և ասել, են թե ինչ հրաշալի էր: Ես չեմ կարծում, որ այս ֆոտոշարքն այդքան բաց է. Արվինը կարողացել է գտնել իմ ներքին կանացի էմոցիաները:
- Իսկ ի՞նչ եք կարծում, մերկանալը, բաց նկարահանվելը, այն հանգամանքներն են, որոնց շնորհիվ կարող ես ավելի՞ առաջ գնալ
- Ինձ թվում է՝ դա հիմարություն է: Ինձ միշտ տվել են խաղալու դերեր և ինձանից ոչ ոք չի պահանջել մերկանալ, որ ինձ նայեն: Դերասանը պետք է իմանա, թե ինչու է մերկանում: Եթե լինի այնպիսի լավ ֆիլմ, իրենից արժեք ներկայացնող՝ այո հնարավոր է նկարահանվեմ բաց տեսարանում, բայց ոչ նրա համար բացել կուրծը՝ ռեյթինգ ապահովելու համար: Օրինակ՝ շատ եմ սիրում Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» ֆիլմում Նազենի Հովհաննիսյանի և Խորեն Լևոնյանի խաղացած տեսարանը, քանի որ որպես հանդիսատես՝ ինձ համար սպասված էր: Իհարկե սերիալներում միշտ չէ, որ պատրաստ ես դա անել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում