Life.panorama.am-ը գրում է.
Մայիսի 14-ին Մարզահամերգային համալիրում կայացած Արամ MP3-ի սպասված մենահամերգը ոչ միայն հաճելի ժամանակ է պարգեւել հանդիսատեսին, այլեւ շատերին զարմացրել է Արամի և իր նախկին գործընկեր Վահագն Գրիգորյանի համագործակցությամբ. վերջինս մենահամերգի գեղարվեստական ղեկավարն էր: Այս փաստը զարմանք է առաջացրել, քանի որ տարիներ առաջ «32 ատամի» եւ ավելի ուշ ստեղծված «Վիտամին ակումբի» տղաների միջեւ հարաբերությունները կարծես թե ընկերական չէին:
Այս թեմայի շուրջ կայքը զրուցել է Վահագն Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում նախ պատմեց համագործակցության նախապատմության մասին.
«Անկախ ամեն ինչից, Արամ MP3-ն ինքնին առանձին նախագիծ է, որը ստեղծվել է դեռ շատ տարիներ առաջ՝ «32 ատամ»-ի ժամանակներում: Այդ նախագծի առաջին իսկ օրվանից ես ու Արամը համագործակցել ենք, միասին իրականացրել իր առաջին ակումբային համերգը: Այսինքն՝ սկիզբը դրվել է համատեղ, իսկ տարիներ հետո այս համագործակցության գաղափարն էլ երկուսինս է եղել»,- նշեց գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ նախկին «32 ատամի»-ի տղաների հետ մշտապես լավ հարաբերություններ է ունեցել.
«Մեր միջեւ եղել են գործնական խզումներ, որը չի անդրադարձել անձանական հարաբերությունների վրա: Մեր ընկերական, քավոր-սանիկ հարաբերությունները չի խախտվել, մեկս մյուսի հետ 100 տարվա ընկերներ ենք, իսկ թե գործնական իմաստով ինչ եղավ, դա թող մի կողմ մնա»:
Ապագայում էլ Վահագն Գրիգորյանը չբացառեց նախկին «32 ատամի» անդամների համագործակցությունը կրկին եթերային ձեւաչափում.
«Չի բացառվում, որ հերթը դրան էլ կհասնի՝ հանդիսատեսն էլ կարոտում է մեզ մեկ բեմում, երկրպագուներն էլ մնացել են դեռ: Հետագայում «32 ատամ» կլինի, թե «Վիտամին», չգիտեմ, բայց կրկին միասին ներկայալնալը ինքս չեմ բացառում. Տա Աստված, մեր երկիրը խաղաղ լինի, որպեսզի մենք էլ աշխատենք»:
Ի դեպ՝ բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, թե Վահագն Գրիգորյանն ու Կարեն Բաբաջանյանը վիճել են ու դա է պատճառը, որ Վահագնը համագործակցել է Արամ MP3-ի հետ, ռեժիսորը շեշտեց.
«Նման բան գոյություն չունի, կրկնում եմ՝ սա իմ ու Արամի համագործակցությունն է, ճիշտ է՝ մեր տղերքը մեր կողքին են եղել, բայց այս նախագիծը ծնվել է տարիներ առաջ, որին տեր ենք կանգնել ես ու Արամը: Իմ ու Կարենի միջեւ չի կարող վատ հարաբերություններ լինեն, ես չեմ կարող «32 ատամից» դուրս գալ, քանի որ դա կնշանակի, որ ես ինքս ինձնից եմ դուրս գալիս»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում