▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է արցախյան արմատներով ռեփեր Արծրուն Մխիթարյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը

 

 

Մոսկվայում կայացել է ռեփեր Արծրուն Մխիթարյանի «Երազ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը:

Թրեքը գրվել է անցյալ տարի, գործիքավորումը Հենրիկ Ադամյանինն է, տեսահոլովակի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը:

«Ժանրը, որում ես ստեղծագործում եմ, հնարավորություն է տալիս գտնելու այնպիսի խոսքեր, որոնք ունակ են խոցելու լսողի հոգին»,- ասում է ռեփերն, ում արվեստը հիմնականում նվիրված է ներքուստ ազատ մարդու՝ շրջանակներից և նախապաշարումներից ազատվելուն ուղղված պայքարին:

«Տեսողությունը պարզ կդառնա, երբ դու կարողանաս տեսնել հոգիդ: Ով նայում է դեպի դուրս տեսնում է միայն երազներ, ով նայում է իր մեջ՝ արթնանում է»,- Կառլ Յունգի խոսքերն է պրեմիերայի ընթացքում մեջբերել Արծրուն Մխիթարյանն, ում արմատները Լեռնային Ղարաբաղից են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին