▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանն ու Դավիթ Ազարյանը բաժանվել են

Ամիսներ առաջ  Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել էր տեղեկատվություն, ըստ որի Սիլվա Հակոբյանը հետ է տվել իր նշանը: Ըստ տվյալ ընթերցողի պնդման՝ երգչուհին վերջին շրջանում չէր կրում իր նշանադրության մատանին: Այդ ժամանակ լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք երգչուհու հոր և պրոդյուսեր՝ Հակոբ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ո՛չ հերքել էր , ո՛չ էլ հաստատել լուրը: Սիլվա Հակոբյանի նշանածը՝ պրոդյուսեր Դավիթ Ազարյանն էլ ասել էր, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Այսօր Սիլվա Հակոբյանը հայտնել է, որ բաժանվել է նշանածից:

Asekose.am-ը կապ հաստատեց Դավիթ Ազարյանի հետ՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար: Վերջինս ասաց. «Մենք այլևս չենք ուզում տվյալ թեմայի շուրջ խոսել: Այդ թեման մեզ համար փակ է ու անցած»:

Փորձեցինք կապ հաստատել նաև Սիլվայի հոր՝ Հակոբ Հակոբյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին