▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«The Beautified Project»-ի Արմեն Շավերդյանի պսակադրությունը կկայանա հուլիսի 7-ին

 

Life.panorama.am-ին կայքը գրում է. «The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի հարսանիքը տեղի կունենա հուլիսի 7-ին, իսկ մինչ այդ կայքին Արմենը պատմել է սպասվող հարսանեկան արարողությունից եւ տրամադրել վերջերս կայացած զագսավորման լուսանկարները:

«Իմ ու Միլենայի համար հուլիսի 7-ն այլեւս սովորական օր լինել չի կարող, քանի որ այդ օրը կկայանա մեր պսակադրությունը: Որքան էլ ես ու Միլենան գերզբաղված ենք աշխատանքով, բայց կարողանում ենք ժամանակ հատկացնել նաեւ հարսանիքի կազմակերպչական աշխատանքներին: Այդ օրը շոուառատ հարսանիք է սպասվում՝ երաժշտությունով ու պարով լի, առանց որի ես ու սիրելիս չենք պատկերացնում մեր հարսանիքը»,- պատմեց Արմեն Շավերդյանը:

Թեպետ զույգը շատ է սիրում հայկական մշակույթը, բայց Արմենի խոսքով իրենց հարսանիքը միայն կիսով չափ է հայկական ավանդույթներով լինելու: Կիթառահարը վստահեցրեց՝ այդ օրը անակնկալներ շատ են լինելու:

Արմենի եւ Միլենայի պսակադրության կնքահայրը  իրենց մտերիմ ընկերն է.

«Ընտանիքում կնքահոր դերը շատ եմ կարեւորում: Մեր պսակադրության կնքահայրը լինելու է իմ շատ լավ ընկեր Սթեվեն Դոնաթելլեն, ով լինելով ամերիկացի, տարիներ առաջ ամուսնացել է ու ապրում է Հայաստանում: Սթեվենի հետ շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեմ, մեզ  տարիներն արդեն ուժեղ կապել են»,- պատմեց երաժիշտը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին