▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նպատակներից էր, որ բաց թողնենք մարդկանց բերանը, ովքեր ասում էին՝ Վահագն ինձ հետ ուղղակի ման է գալիս. Ջուս

Դիտեք նաև՝

LIfe.panorama.am-ը գրում է.

Ջուսի անակնկալ ամուսնության մասին արդեն շատերն են տեղյակ, իսկ այսօր երգչուհին կայքին պատմել է իր ամուսնու` իրավաբան Վահագն Մանուկյանի, նրա հետ դեռեւս միասին չապրելու պատճառների ու իր հանդեպ ամուսնու ընտանիքի վերաբերմունքի մասին:

«Զագսավորվեցինք հունիսի 28-ին, բայց անակնկալ կերպով բոլորին հայտնեցինք հուլիսի 9-ին՝ իմ ծննդյան օրը, այդպիսվ եւս մեկ անգամ հաստատելով այն փաստը, որ ես անկանխատեսելի եմ ու ծննդյանս օրը փոխանակ ես սպասեմ անակնկալների, ինքս եմ անակնկալներ անում»,- պատմեց Ջուսն ու շարունակեց.

«Ես ու Վահագնը ամուսնության որոշումը շատ արագ կայացրեցինք, նա առաջարկեց, որ գաղտնի ամուսնանաք ու անակնկալ մատուցենք բոլորին: Մեր ամուսնության նպատակներից մեկն էլ այն էր, որ բաց թողենք այն մարդկանց բերանները, ովքեր ասում էին, թե Վահագն ինձ հետ ուղղակի ման է գալիս, թե ես Վահագին ինձ համար որպես PR եմ օգտագործում: Մենք երկուսով որոշեցինք գնալ այս քայլին ու դա արեցինք բոլորից գաղտնի»,- պատմեց Ջուսը:

Խոսելով իր հանդեպ Վահագն Մանուկյանի ընտանիքի վերաբերմունքից` երգչուհին նշեց, որ ամուսնու 8-ամյա աղջկա հետ հիանալի հարաբերություններ ունի, բայց այ սկեսուր-մայրիկի հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն.

«Վահագնի մայրիկի հետ դեռ չենք ծանոթացել, որովհետեւ նա մի փոքր խիստ կին է ու երգչուհիների հանդեպ այնքան էլ լավ վերաբերմունք չունի: Մենք դեռ չենք էլ հանդիպել, բայց դա կապ չունի, ես ու Վահագնը վստահ ենք, որ ամեն բան ժամանակի ընթացքում կհարթվի: Նրան թվում է թե ես թեթեւամիտ կին եմ, բայց ես իրականում շատ լուրջ մարդ եմ ու երբ ինձ ճանաչի, կհամոզվի դրանում: Երբ Վահագնի մայրիկը պատրաստ կլինի, ես սիրով կգնամ իր հետ ծանոթանալու»,- ընդգծեց Ջուսը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին