▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռևս այդպիսի քայլի չեմ գնացել. Գայա Արզումանյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Գայա Արզումանյանի՝ վերջին շրջանի ոճային փոփոխությունը շատերի քննարկաման թեման է դարձել: Վառ դիմահարդարմամբ ու կարմրահեր Գայան այս շրջանում ներկայանում է նուրբ դիմահարդարմամբ ու երկար շեկ մազերով:

Երգչուհու հետ խոսել ենք նոր ոճի, առաջիկա աշխատանքների ու սպասված հանգստի մասին:

«Իրականում շատ եմ սիրում փոփոխություններ անել ու ոճափոխությունս էլ ինձ համար ընդամենը հերթական փոփոխություն է: Ես երգչուհի եմ եւ կարծում եմ՝ արտաքին փոփոխությունները հենց մեզ համար են, քանի որ հանդիսատեսը արտիստի նույնօրինակ ոճից կարող է հոգնել: Ստացվում է՝ փոփոխությունները հաճելի են ոչ միայն արտիստի, այլեւ հանդիսատեսի համար»,- նշեց Գայան:

Հետաքրքրվելով, թե բացի մազերի գույնի ու դիմահարդարման փոփոխությունից, երգչուհին դիմե՞լ է պլաստիկ վիրահատությունների, քանի որ սկզբնական շրջանում նրան շատերն անգամ չէին ճանաչում, Գայա Արզումանյանը պատասխանեց.

«Այո, իմ նոր ոճը շատ քննարկվեց եւ չգիտեմ ինչու՝ շատերը կարծում են, թե պլաստիկ վիրահատության եմ դիմել, ինչն այդպես չէ: Դեռեւս այդպիսի քայլի չեմ գնացել, իսկ եթե մի օր լինի վիրահատական միջամտություն, չեմ թաքցնի, ինչպես շատերն են անում: Ի դեպ՝ ոճային փոփոխությանս որոշումը կայացրել է պրոդյուսերս՝ Արայիկ Գաբաջյանը, ով մասնագիտությամբ ոճաբան է»:

Անդրադառնալով աշխատանքային ծրագրերին՝ երգչուհին պատմեց.

«Այս ընթացքում աշխատանքները բավականին շատ են, այնպես որ առաջիկայում նորությունների պակաս հաստատ չի լինի: Երկու նոր երգ եմ պատրաստել, որոնք շուտով կներկայացնեմ, նաեւ ամերիկյան ամսագրերից մեկի համար ֆոտոշարք եմ արել, որը լույս կտեսնի օգոստոսին»:

Երգչուհին, թեեւ խիստ հոգնածությանը, դեռեւս հանգիստ չի պլանավորել.

«Վերջին շրջանում շատ եմ հոգնել ու թեեւ հանգիստը հիմա շատ տեղին կլիներ, բայց այն դեռեւս չեմ պլանավորել: Գործերս շատ են ու դեռեւս չի ստացվում ժամանակ հատկացնել սպասված հանգստին, բայց գուցե կարողանամ մի քանի օրով Արցախ մեկնել»,- նշեց Գայան:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին