▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքը հենց դրանով էլ հետաքրքիր է. Սոնա Մաթևոսյան

Կյանքը հենց դրանով էլ հետաքրքիր է՝ երբեք չգիտես, թե ճանապարհդ քեզ վաղն ուր կտանի. Սոնա Մաթեւոսյանը՝ ամերիկյան հանգստի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է դերասանուհի Սոնա Մաթեւոսյնաը, ով բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Սոնան մեզ հետ կիսվել է ոչ միայն իր տպավորություններով, այլեւ բացահայտել, թե ինչու է ցանկանում արդեն 3-րդ անգամ մեկնել ԱՄՆ:

Սոնա, վերջերս եք վերադարձել ԱՄՆ-ից. կպատմե՞ք անցկացրած հանգստի մասին՝ ի՞նչհասցրիք անել, ինչ հիշողություններով վերադարձաք:

- Միացյալ նահանգներում երկրորդ անգամ էի: Առաջին այցիս ժամանակ եղել էի միայն Լոս Անջելեսում, իսկ այս անգամ հասցրի տեսնել Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, կրկին Լոս Անջելեսը, լուսավոր Լաս Վեգասը… Շատ տպավորված եմ վերադարձել Հայաստան: Հասցրել եմ սիրել Ամերիկան, քանի որ այն շատ տարբեր է, իրարից ոչ այնքան հեռու գտնվող քաղաքներ միմյանցից այնքան ուրիշ կարող են լինել թե իրենց բնակչությամբ, թե կլիմայով ու բնությամբ, թե փողոցներով, ինչն էլ մեծ հետաքրքրություն է տալիս այդ հզոր երկրին: Հավատացեք՝ այնտեղ մի օր անգամ չեմ ձանրձրացել, շատ բան եմ հասցրել անել, հիմա, երբ լուսանկարներս եմ նայում, անգամ զարմանում եմ, թե ինչպես եմ մեկ ամսում այդքան բան հասցրել: Ինձ համար շատ հետաքրքիր էր, երբ այցելեցինք «Warner Bros» եւ « Paramount pictures» կինոստուդիաները, որտեղ ինձ իսկական հոլիվուդյան աստղ էի զգում: Ձեռքերումս պահել եմ իրական «Օսկար»-ի արձանիկը, որն, ի դեպ, բավականին ծանր է: Տեսնելով, թե ինչ պրոֆեսիոնալ պայմաններում են ստեղծվում հոլիվուդյան ֆիլմերը՝ երազում եմ մի օր գոնե մոտ լինեմ այդ մակարդակին, իսկ դա կլինի  այն դեպքում, երբ մեր երկրում սկսեն լուրջ վերաբերել դերասանի մասնագիտությանը: Տպավորություններիս շարքում կարեւոր տեղ ունի Նյու Յորքը, որտեղ թեեւ երեք օր ենք անցկացրել, սակայն այն տեսածս ամենատպավորիչ քաղաքներից էր: Ի դեպ՝ ինձ շատ հոգեհարազատ էր Նյու Յորքի եռուզեռն ու ռիթմը. Անպայման նորից կգնամ այդ քաղաք՝ նոր բաներ ունեմ բացահայտելու, այն ինձ համար գաղտնիք մնաց:

Ինչպես նշեցիք՝ նախորդ տարի էլ էիք ԱՄՆ-ում հանգստացել: Ինչո՞վ է պայմանավորվածարդեն երկու տարի հենց ԱՄՆ մեկնելը:

- Չգիտեմ, պարզապես քրոջս հետ որոշեցինք մեկնել նահանգներ ու ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ծրագրել էինք: Առհասարակ՝ ճանապարհորդել շատ եմ սիրում, ինձ հետաքրքիր է նոր քաղաքներ, նոր մարդիկ, նոր մշակույթ ու նոր խոհանոց ճանաչելը: Ամերիկան այնքան մեծ է ու տարբեր, որ ինչու ոչ, կարծում եմ, հաջորդ տարի եւս կմեկնենք բացահայտելու այդ երկիրը:

Հետաքրքիր է՝ օվկիանոսից այն կողմ միայն հանգստացել եք, թե նաեւ աշխատել:

- Ոչ, աշխատել եմ օվկիանոսից այս կողմ, իսկ այն կողմում միայն հանգստացել:

 Ի դեպ՝ շատերը դեպի ԱՄՆ Ձեր հաճախակի այցերի մեջ անձնական երանգներ ենտեսնում: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն կարծիքները, թեՍոնա Մաթեւոսյանի սրտի տղամարդը ԱՄՆ-ում է ապրում:

- Կարծիքները ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը, բայց եւ չեմ բացառում, որ նման բան երբեւիցե կարող է լինել: Կյանքը հենց դրանով էլ հետաքրքիր է՝ երբեք չգիտես, թե ճանապարհդ քեզ վաղն ո՞ւր կտանի:

Ի դեպ՝ հնարավո՞ր է, որ մի օր որոշեք մշտական բնակությամբ տեղափոխվել այնտեղ:

- Մի՞թե անհնարին որեւէ բան կա այս կյանքում: Ժամանակը ամեն ինչ ցույց կտա, իսկ ներկա պահին նման ծրագրեր չունեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին