▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դետք» խմբի նվերը` Արցախին

«Դետք» երաժշտական բոյբենդն Արցախում երկրպագուների մեծ բանակ ունի, ինչին նպաստել էր տղաների «Շուշի» երգը: Ներկայումս երկրպագուներին իրենց սերը փոխհատուցելու ժամանակն է, որը, իհարկե, լինելու է երաժշտական տարբերակով: «Դետք»-խումբը, Հայաստանի մշակութային հիմնադրամի հետ համատեղ, նախաձեռնել է բարեգործական համերգներ Արցախում, որոնք տեղի են ունենալու օգոստոսի 15-20 ընկած ժամանակահատվածում:

««Դետք»-ն իսկապես շատ երկրպագուներ ունի Արցախում: Պետք է տեսնել, թե ինչ է կատարվում խմբի համերգների ժամանակ: Առհասարակ, Արցախում խմբի տղաներին հաճախ են փողոցում մոտենում և խնդրում լուսանկարվել: Այս ամենի արդյունքում որոշեցինք բարեգործական համերգներ կազմակերպել Ստեփանակերտում, Մարտակերտում և Մարտունիում»-Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Դետք»-ի պրոդյուսեր Արման ԱՄՊ Մելքոնյանը:

Նրա խոսքով` սկզբնական շրջանում ելույթներ պետք է կայանային միայն Մարտակերտում և Մարտունիում, որովհետև այնտեղի երիտասարդները միշտ չէ, որ կարողանում են գալ Ստեփանակերտ, բայց արդյունքում`ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն համատեղ որոշում կայացվեց բարեգործական համերգ իրականացնել նաև Ստեփանակերտում:

Բացի երաժշտական նվերներից` տղաները նաև խաղալիքներ են հավաքագրել, որոնք նվիրաբերելու են սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներին: Ի դեպ, ցանկացողները կարող են միանալ բարեգործական ակցիային` խաղալիքները տանելով «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոն:

Զրույցի վերջում Արման ԱՄՊ Մելքոնյանը տեղեկացրեց, որ Արցախում ելույթներ են ունենալու նաև զինվորների համար, սակայն դեռ հստակ չէ` իրենք են գնալու զորամասեր, թե պարզապես զինվորներն են մասնակցելու համերգներին: Հավելենք, որ ներկայումս  Արցախում  է ծառայում  նաև  «Դետք» խմբի անդամ Վահան Կիրակոսյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին