▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30-ամյակիս առավել շատ եմ սպասում, չէ որ հենց այդ տարիքում եմ մայրության պարգևը ստանալու. Արևիկ Ալավերդյան

Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ երգչուհի Արեւիկ Ալավերդյանն իր ֆեյբուքյան էջում լուսանկար հրապարակեց ու հայտնեց` հրաշքի է սպասում: Երգչուհու սպասված փոքրիկը կծնվի այս տարվա դեկտեմբերին, իսկ մինչ այս կայքին Արեւիկը պատմել է իր ներսում կրող հրաշքի եւ անսահման երջանկության մասին:

«Արդեն հղության 6-րդ ամսում եմ գտնվում: Երբ իմացա, որ մայրիկ եմ դառնալու, անբացատրելի զգացողողություններ ունեցա, անսահման երջանկություն ու հուզմունք զգացի, որն այժմ բառերով չեմ կարողանա նկարագրել: Ամուսինս եւս շատ երջանկացավ, երբ իմացավ՝ հայրիկ է դառնալու: Երկուսս էլ շատ էինք ցանկանում ծնողներ դառնալ, ուստի հիմա մեր զգացածը անչափելի ու անբացատրելի է»,- պատմել է ապագա մայրիկը:

Արեւիկ Ալավերդյանը ամուսնուն արու զավակ կպարգեւի, թեպետ նրա խոսքով՝ իրենց ընտանիքում սեռային խտրականության հարց դրված չէ.

«Մեր առջանեկը տղա է, սակայն մեզ համար գլխավորը առողջ բալիկ ունենալն է, աղջիկ, թե տղա՝ երկրորդական հարց է»,- նշել է նա:

Արեւիկն ու ամուսինը անվան ընտրության հարցում դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել: Զույգը այս շրջանում զբաղված է հաճելի գնումներով.

«Երբ իմացանք բալիկիս սեռը, անմիջապես սկսեցինք նրա խնամքի հետ կապված գնումները: Սա ամենահաճելի շրջանն է»,- նկատել է երգչուհին:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին