▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է հաղորդավարն, իր առոգանությամբ ու շարժումներով, լրացուցիչ գերհուզական վիճակ ստեղծում...

Հասմիկ Բաբաջանյանը hraparak.am-ում գրում է. Երեկ, ինչպես Աստծո ամեն կիրակի, «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը մեկ անգամ ևս կիրակնօրյա փորձության ենթարկեց հեռուստադիտողին:

Երկու ոտքը հեռացրած 32-ամյա մոր ու տասնամյա տղայի մասին էր հաղորդման մի հատվածը: Մայր ու տղայի ողբը, լացը, սրտաճմլիկ խոսքերը ի՜նչ էին Վահեի հուզիչ առոգանության ու ժեստերի կողքին: Ովքեր նայել են՝ կիմանան, ովքեր էլ չեն նայել, խնդրում եմ հաղորդավարի գերհուզիչ դրսևորումները դիտել ու փորձել հասկանալ՝ մի՞թե հանդիսատեսի համար բավարար չէր մոր ու տղայի հաղորդած հուզմունքի չափաբաժինը:

Ինչու՞ է հաղորդավարը լրացուցիչ գերհուզական վիճակ ստեղծում իր առոգայնությամբ ու շարժումներով:

Մի առիթով Life.panorama.am-ի հետ հարցազրույցում Վահեն ասել է.

Կիրակի օրը մեր հաղորդման հեռարձակումը ունենում միայն դրական և առողջացնող ազդեցություն:

Ավելի դրական ու առողջացնող դարձնելու համար հաղորդավարը գործի դնում նաև իր ողջ «արտիստիզմը»:

Դրա համար միայն շնորհակալ պետք է լինել և զուր չէ, որ նա արժանացել է ՀՀ ոստիկանության և ԱԻՆ մեդալների, ոստիկանության պատվոգրի։ Ավա՜ղ, թատերական ոչ մի պարգև...

Այնպիսի տոնով է հաղորդավարը հաղորդումը վարում, կարծես ասելուց լինի՝ տեսե՜ք, իմացե՜ք, նման բաներ էլ կան, իսկ դուք հանգիստ կիրակի եք վայելում... Ու դա բարձրաձայնում է մի երկրում, որտեղ ծայրահեղ աղքատությունը կազմում է...

Ուղղակի զարհուրելի է:

Վահեին թվում է, թե իր հաղորդման միջոցով ենք իմանում, որ նման մարդիկ էլ կան, մոռանում է, որ շուրջբոլորը նման վիճակ է ու շարքային քաղաքացին փորձում է օգնել՝ ինչով, ինչքանով կարողանում է, ու պետական լծակները, որ լուռ պիտի լծվեն այդ գործին, որ դա իրենց գործն է, վահեների միջոցով աղաղակում են... որպեսզի մեր կիրակին դառնա ավելի դրական և առողջացնող:  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին