▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցական տարիներին թաղի տղա եմ եղել. Դելո

 

Life.panorama.am-ը գրում է. Թեպետ այսօրվա տոնական տրամադրությանը դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, մասնակից չի լինի, սակայն ԱՄՆ-ում բնակվելով՝ նա չի մոռանում սիրելի դպրոցն ու իր սեպտեմբերի մեկերը:

«Սովորել եմ Արցախի հերոս Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցում, ի դեպ՝ առաջին դասարան գնացել եմ վեց տարեկանում: Շատ անկեղծ աշակերտ եմ եղել, շատ լավ չեմ սովորել, գերազանցիկ չեմ եղել, բայց սիրել եմ դպրոցս: Դպրոցական տարիներին մեծ հաճույքով ընդգրկվել եմ մշակութային խմբում, սկսեցինք KBH խաղալ, իսկ  5-րդ դասարանից հայտնվեցի  դպրոցական լիգայի բեմում ու այդուհետ հումորից չկարողացա հրաժարվել: Ի դեպ՝ դպրոցական տարիներին թաղի տղա եմ եղել, կարծում եմ՝ տարեկիցներս կհիշեն, որ այն տարիներին նման հասկացություններ կային»,- կայքի հետ զրույցում հիշել է Դելոն ու շարունակել.

«Մեր ժամանակ ամենատպավորիչը կռիվներն էին: Իսկապես շատ-շատ էինք վեճերի մեջ հայտնվում ուրիշ դպրոցների կամ թաղերի տղաների հետ: Չգիտեմ, գուցե ժամանակներն էին այդպիսին, հետո 90-ականների կեսին մեր երկիրը հետպատերազմյան շրջան էր ապրում ու հնարավոր է, որ ընդհանուր լարվածությունն էր ստիպում, որ դպրոցներում կռիվները շատ լինեին»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին