Armlur.am-ը գրում է. Դերասան Լեւս Դավթյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից եւ «Yere1» ծրագրից, վերջին շրջանում էկրաններին այնքան էլ հաճախակի չի երեւում: Վերջինս կայքին տեղեկացրել է, որ նկարահանվում է հաղորդում-սերիալում, որը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ.
«Ներկայացվող տարբեր պատմությունների միջոցով անդրադարձ կկատարվի հոգեբանական, սոցիալական մի շարք խնդիրների: Կարծում եմ` նախագծի շուրջ դերասանական լավ կազմ է հավաքվել: Ինձ համար դրա շրջանակում աշխատելը հետաքրքիր էր այնքանով, որ ամեն անգամ նկարահանվելով փոքրիկ ֆիլմ-պատմության մեջ՝ հանդես եմ գալիս բոլորովին տարբեր կերպարներում եւ իմ մեջ բացահայտում եմ դերասանական նոր ունակություններ»,- մանրամասնել է նա:
Բացի այս նախագիծը` Լեւսը նկարահանվել է նաեւ 20 մասից բաղկացած սերիալում (ռեժիսոր` Հարություն Շատյան), որը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ.
«Այստեղ հեռուստատեսային կյանքում առաջին անգամ բացասական դեր խաղացի (թատրոնում դրա նախադեպը եղել էր): Այս նոր փորձառությունը եւս մասնագիտական առումով ինձ համար հետաքրքիր էր, բայց միաժամանակ նաեւ բարդ: Սերիալի հիմքում կա սիրային պատմություն, ես մարմնավորել եմ գլխավոր կերպարներից մեկը»,-ասել է նա:
Կայքը հետաքրքրվեցլ է` արդյոք դերասանի անձնական կյանքում փոփոխություն կա, թե ոչ.
«Չեմ ուզում անդրադառնալ դրան, կասեմ, որ անձնական կյանքում դեռ փոփոխություններ չկան: Ամեն դեպքում ես միշտ պատրաստ եմ լուրջ հարաբերությունների, եթե մի բան պետք է ստացվի, կստացվի»,-պատասխանել է նա՝ նշելով.
«Քանի որ ես չափազանց խանդոտ եմ, դա կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ մեր հարաբերություններում, բայց հնարավոր է նաեւ, որ մեր համատեղ կյանքը հետաքրքիր ստացվի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում