▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն տարիքում եմ, որ պետք է երեխա ունենայի. Ֆաինա Հարությունյան

 

Life.panorama.am-ը գրում է, որ կապ է հաստատել Ֆաինա Հարությունյանի հետ՝ ճշտելու որպես նորաթուխ մայրիկ նրա զգացողությունների մասին և թե արդյոք նա արդեն վերադարձել է իր բնականոն աշխատանքին:

«Ասեմ, որ դստերս ծնունդից հետո չեմ դադարեցրել աշխատանքս: Ճիշտ է, ժամանակային առումով ավելի քիչ եմ աշխատանքային վայրում լինում, բայց շարունակում եմ ակտիվ աշխատել»,- կայք հետ զրույցում պատմել է դիզայները:

Խոսելով իր` մայր լինելու կարգավիճակի մասին, Ֆաինան ասաց, որ երեխայի խնամքիի հետ կապված առանձնապես դժվարություններ չի ունենում, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշակի խնդիրներ լինում են, ապա իրեն օգնության են հասնում իր ընտանիքի անդամները, համապատասխան մասնագետները և բժիշկները, որոնց հետ դիզայներն անընդհատ կապի մեջ է լինում:

«Դեռ չեմ նեղվում: Գիտեք, ես այն տարիքում եմ, որ պետք է երեխա ունենայի»,- ժպիտով նշեց Ֆաինան` հավելելով, որ եթե ավելի փոքր տարիքում երեխա ունենար, գուցե իր համար ավելի դժվար լիներ:

«Ինձ մոտ ամեն ինչ շարունակում է իր ճիշտ տեղում լինել` ընտանիքս, բալիկս, աշխատանքս: Կարծում եմ, որ կարողանում եմ ամենը, ինչպես որ հարկն է, կառավարել և ամեն ինչին ուշադրություն դարձնել ու հետևել»,- իր խոսքը շարունակել է Ֆաինա Հարությունյանը:

Անդրադառնալով դստեր` ծնողներին նմանությանը, դիզայները նշել է.

«Ճիշտ է,Նիկան դեռ շատ փոքրիկ է, բայց բոլորն են ասում, որ նա արտաքին նմանություն ունի ամուսնուս` Արտյոմին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին