▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանք ու կռիվ». Մհեր Մկրտչյանի ֆիլմն Արցախյան պատերազմի մասին

 

Blognews.am-ը գրում է.

Արցունքների միջից ծիծաղ, ծիծաղի միջից արցունքներ. հենց այսպես ես դիտում ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի նոր՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը սեպտեմբերի 21-ից մեծ էկրաններին կլինի։ Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմում նուրբ թելով միահյուսված են հումորը, որը կյանք է տալիս կռվի ժամանակ, և դրաման՝ իր բոլոր դրսևորումներով, որ բերում է պատերազմը։ Ռեժիսորական և օպերատորական լավ աշխատանքի շնորհիվ ստեղծագերծական թիմին հաջողվել էր ամբողջությամբ ստանալ 90-ականների երևանյան կոլորիտը, որը թեև այնքան էլ հեռու անցյալում չէ, բայց և արդեն մոռացվել է։ Ֆիլմում ամեն բան մանրակրկիտ մտածված էր՝ դերասանների հայացքից մինչև ձեռքի շարժում, նկարահանման վայրերի ընտրությունից մինչև ռեկվիզիտներ։

DSC_1097 copy

Օրինակ՝ խուլ ու համր աղջկան մարմնավորող Էլեն Սարգսյանն ու գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը ժեստերի լեզվով խոսելու համար 2 ամիս պարապել են, շփվել խուլ ու համրերի հետ նրանց հոգեբանությունը հասկանալու համար։ Այսպիսի աշխատանք է տարվել մարտական տեսարանները նկարահանելու համար։

Ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը նշել է, որ դերասանները հատուկ պարապմունքներ են ունեցել. «Մեկ-մեկուկես ամիս դերասանները երկար ու տանջալի պարապմունքներ են ունեցել հատուկջոկատայինների հսկողությամբ։ Տղաները և՛  երևանյան, և՛ դաշտային պարապմունքներ են ունեցել»։

Ֆիլմում շատ նուրբ էր ընտրված դերասանական կազմը։ Ռեժիսորը շեշտը դրել էր ոչ թե հայտնիության, այլ պրոֆեսիոնալիզմի վրա։ Արդյունքում՝ փոքրիկ, թե մեծ դերով յուրաքանչյուրն իր տեղում էր։ Գլխավոր հերոսի դերակատարը՝ Սամվել Թադևոսյանը, Թատերական ինստիտուտի շրջանավարտ է, ֆիլմում նկարահանվելուց հետո զորակոչվել է բանակ։ Զինվորականի առաջին փորձն էլ նկարահանումների ժամանակ է ձեռք բերել։ «Ինձ համար բարդ էր, որովհետև մարմնավորում էի կերպար մի ժամանակաշրջանում, երբ դեռ ծնված չեմ եղել։ Ես ծնվել եմ 1993 թվականին, գործողությունները ծավալվում են 1991-ին։ Կերպարս ճիշտ կերտելու համար ուսումնասիրել եմ դոկումենտալ կադրեր, աչքեր, խոսել եմ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հետ։ 

DSC_0961 copy

DSC_0982 copy

Դերասան Սամվել Թոփալյանն էլ նշել է, որ շատ նուրբ թեմա է ընտրված, և շատ կարևոր էր կերպարներին կերտելիս չանցնել նրանց հերոսացնելու չափը։

«Ֆիլմում արհեստածին տարր կմտներ, եթե շատ  հերոսացնեինք կերպարներին։ Կարծում եմ՝ ֆիլմում շատ ճիշտ էր դրված չափը, որպեսզի արհեստական լարում չլիներ։ Պարոն Մկրտչյանն ամեն նկարահանումից առաջ մեզ հետ կոնկրետ աշխատանք է տարել, որպեսզի անտեղի «հերոսներ» չունենանք»,- նշել է դերասանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին