▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ասի, թե այս տարի ինչ երազանք եմ պահել. Արտակ Վարդանյան

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Հաղորդավար Արտակ Վարդանյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ 27 ամյակի խնջույքն Արտակը կազմակերպել է երևանյան փաբերից մեկում` մտերիմների շրջանակներում, իսկ երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է կայքը։

Հաղորդավարը նշեց, որ շատ լավ ժամանակ է անցկացրել ընկերների հետ, մինչ ուշ գիշեր մի լավ պարել են։ «Ամեն տարի որոշում եմ, որ այս տարի չեմ նշելու ծնունդս, ամեն տարի չի ստացվում։ Շատ եմ սիրում ծննդյանս օրը, ուղղակի ամեն տարի որոշում եմ՝ այս տարի պետք է աննկատ անցկացնեմ, ընկերներս չեն թողնում։ Իրենք շատ ակտիվ են, սիրում են ուրախանալ և ծնունդ չնշելն անհնար է դառնում»,- ասաց Արտակը։

Խոսելով անակնկալների մասին՝ հաղորդավարը նշեց, որ իրեն հաճելի անակնկալ է մատուցել երգչուհի Շուշան Պետրոսյանը. «Շուշանը շատ սիրուն տորթ էր պատվիրել, որի վրա իմ նկարներով կյանքիս քրոնոն էր։ Նաև մեծ նկար էին պատվիրել, որի վրա ընկերներս իրենց մաղթանքներ էին գրել»։

Արտակը նշեց, որ տարեդարձի օրն անպայման երազանք է պահում և հավատում, որ այն իրականանալու է։ «Չեմ ասի, թե այս տարի ինչ երազանք եմ պահել։ Հավատում եմ, որ երազանքդ պիտի գաղտնի պահես, որ իրականանա»,- ասաց նա։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին