▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես հայկական սերիալում իսկական համբույրի տեսարան նկարեցին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Արդեն մի քանի օր է` ԱԹՎ հեռուստաընկերությամբ մեկնարկել է «Կայարան» սերիալը: 3 սերիա են դեռ ցուցադրել, բայց արդեն բոլոր նախադրյալները կան, որ սերիալը սիրվելու է ու լայն ճանաչում է գտնելու:

Ես՝ որպես տարբեր երկրների արտադրության և տարբեր ժանրերի «սերիալներ սպառող» հեռուստադիտող, կարող եմ առանձնացնել ապագա հաջողության հիմքերը:

Նախ, ինչպես սերիալի ռեժիսոր և պրոդյուսեր Ելենա Արշակյանն էր իր հարցազրույցներից մեկում նշել, սերիալը դեբյուտային է մի շարք սկսնակ դերասանների համար: Նա որոշել է բեմ բերել նոր սերնդին և դրանով իսկ ապացուցել, որ էկրաններին կարող են երևալ ոչ միայն արդեն լավ հայտնի դեմքերը, այլ նաև Թատերականի տաղանդավոր ուսանողները:

Նրա այս քայլը շատ ողջունելի է, հատկապես, երբ տեսնում ենք, որ չի սխալվել դերասանների ընտրության հարցում:
Սերիալում գլխավոր դերակատարներին մարմնավորող Վարուժան Մարգարյանն ու Քրիստինե Կույումչյանը և՛ արտաքինով են շատ խարիզմատիկ ու գեղեցիկ, և՛ շատ համարձակ են:
Չեմ հիշում վերջին ժամանակներում մի սերիալ, որտեղ ՀԱՅ դերասանները համարձակություն են ունեցել կադրում համբուրվելու և առանց ամաչելու նորմալ սիրահար զույգ խաղալ:
Կեցցե՛ք, հուսով եմ՝ կպահեք այս բարձր նշաձողը, և մենք վերջապես կենդանի ու բնական խաղ կտեսնենք:

Լիլիթ Վանեսյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին