▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտավազդ Ամիրյանը` կյանքի կարևորագույն օրվա և Հայաստան վերադառնալու ծրագրերի մասին

Aysor.am-ը գրում է

Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Արտավազդ և Մարիամ Ամիրյանների դուստրը՝ փոքրիկ Օվսաննան, օրերս բոլորեց իր 1-ամյակը: Ծնողները փոքրիկի տոնը նշել են տանը՝ հարազատների միջավայրում:

«Ի ուրախություն և՛ մեզ, և՛ Օսիի, մեր կողքին էին նաև Օսիի տատիկն ու պապիկը ինչպես նաև՝ հորեղբայրը (Արմեն Ամիրյանի որդին), ով մեկտեղ դստրիկիս մկրտության կնքահայրն է: Ներկա էր նաև քույրս՝ Սեդան (Արմեն Ամիրյանի դուստրը), իր ամուսնու հետ, ընկերներ ու հարազատներ»,-կայքի հետ զրույցում ժպիտով պատմեց Արտավազդ Ամիրյանը:

Ի դեպ, ծննդյան օրը տեղի է ունեցել նաև հոբելյարի ատամհատիկը, որի ընթացքում 1-ամյա աղջնակը «որոշել» է՝ իրավաբան է դառնալու:

Հարցին, թե 1-ամյա փոքրիկը  շատ բան է փոխել Արտավազդ և Մարիամ Ամիրյանների կյանքում, խոստովանեց.

«Աննկարագրելի փոփոխություններ է մտցրել Օվսաննան մեր կյանք։ Իրենով մենք ապրում ենք, իրենով արթնանում ու քնում, իր հետ կապում մեր վաղվա օրվա անելիքները։ Անհնար է փոփոխություն չմտցնի փոքրիկն՝ իր ժպիտով, իր ամենօրյա նոր քայլերով, խոսքով, բառերով ու զգացմունքներով: Ինձ համար նա մի ուրիշ աշխարհ է, իմ երջանկությունն ու իմ կյանքն է՝ բառիս ուղիղ իմաստով»:

Նկատառմանը, թե հնարավո՞ր է արդյոք առ Հայաստան կարոտը նրանց օրերից մի օր ետ վերադարձնի, հաղորդավարը պատասխանեց.

«Անհնար է Հայաստանը չկարոտել։ Մենք ամեն օր ենք ապրում Հայաստանով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, և ես երբեք չեմ դադարի կրկնել, որ Երևանիս նման քաղաք աշխարհում չկա։ Ես կարոտում եմ իմ Երևանի ամեն մի անկյունը, ամեն մի բակը, ցայտաղբյուրը, պուրակը, հրապարակները... Մի խոսքով՝ Երևանը քաղաք է, որը Սեր է ինքն իրենով, իր ամեն մի անկյունով ու իր պատմությամբ: Մեր հայրենիքը Հայաստանն է, իսկ տունը՝ Երևանը: Այնպես որ՝ հայրենիքի կանչով մեր գործը շարունակելու ենք մեր երկրում, մեր Հայաստանում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին