▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ` մի որոշ ժամանակ դադար կտամ. Ելենա Վարդանյանը` հղիության և էկրանային դադարի մասին

 

 

 

 

 

 

 

 

«Նման բան չկա: Ես երեխայի չեմ սպասում, սակայն, Տա աստված, մոտ ապագայում մեր ընտանիքում համալրում լինի»,-Asekose.am-ին ասաց դերասանուհի Ելենա Վարդանյանը` անդրադառնալով այն ասեկոսեներին, ըստ որոնց` նա այլևս չի նկարահանվում «Դոմինո» սիթքոմի 3-րդ եթերաշրջանում հղի լինելու պատճառով:

Դերասանուհու` սիթքոմում չնկարահանվելու  պատճառներն այլ են.

«Բանն այն է, որ երրորդ եթերաշրջանում նախատեսված էր, որ 3 գլխավոր հերոսների` Նարեկի, Մհերի և Սոսի պատմությունները այլ ուղղությամբ են զարգանալու: Այս դեպքում իմ հերոսուհին սիթքոմում այլևս անելիք չուներ: 3 տնօրենների կերպարներն էլ փոխվել են: Որևէ խնդիր իմ և ռեժիսորի` Հարութի միջև չի եղել, ես նրան ուղղակի պաշտում եմ: Կարող եմ ասել, որ այս սիթքոմի ստեղծագործական խումբը լավագույն խումբն է, որի հետ ես աշխատել եմ:Մեծ սիրով կցանկանայի շարունակել իմ աշխատանքը նրանց հետ սիթքոմի շրջանակներում, սակայն սյուժետային փոփոխությունները դա թույլ չեն տալիս: Սակայն ես մեծ սիրով կհետևեմ սիթքոմի 3-րդ եթերաշրջանի սերիաներին` տանը` բազմոցին նստած»:

 

 

 

 

 

 

 

 

Մեր այն հարցին`որքա՞ն կտևի էկրանային դադարը, և արդյո՞ք կան նոր առաջարկներ, Ելենան ասաց. « Հեռուստատեսային մի քանի առաջարկներ եղել են, սակայն ես ստիպված եմ եղել հրաժարվել դրանցից, քանի որ դրանք ինձ այդքան էլ հարմար չէին: Այս պահին ես իմ ամբողջ ժամանակը տրամադրում եմ թատրոնին, զբաղված եմ մի քանի ներկայացումներում: Կարծում եմ, որ ինքս ինձ մի որոշ ժամանակ դադար կտամ, իսկ հետո եթե լինեն հետաքրքիր նախագծեր և ստանամ առաջարկ, եթե ինձ դուր գան ստեղծագործական խումբն ու սցենարը, ապա ես մեծ սիրով կհամաձայնեմ: Հեռուստադիտողներին երկար սպասեցնել չեմ տա, շուտով ինձ կրկին կտեսնեն էկրաններին»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին