▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ. Ձախ Հարութ

Դիտեք նաև՝

 

Aysor.am-ը հարցազրույց ունի Հարութ Փամբուկչյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Ձեր որդուն՝ Եսայիին, և՞ս Հայաստանը ձգում է, թե՞ չի սիրում այստեղ հաճախակի լինել:

-Բնականաբար, ինքն էլ իմ չափ սիրում է Հայաստանը, պարզապես այլ կերպ է արտահայտում իր սերը: Ես կարող եմ անտարբեր անցնել բացասական երևույթների կողքով, ուշադրության չարժանացնել, բայց տղաս շատ դժվար է տանում այդպիսի բաները: Օրինակ, տանել չի կարողանում, երբ ռեստորանում երկու մարդ կռիվ են անում, հայհոյում: Դժվար է տանում, երբ մուրացկանների է տեսնում: Ու միշտ արտահայտվում է, բարկանում: Եթե տղայիս հայերեն խոսելիս տեսնեք, կմտածք՝ երեկ է դուրս եկել Երևանից: Երբ առաջին անգամ դպրոց գնաց, իր ուսուցիչները կարծում էին՝ մենք նոր ենք մեկնել ԱՄՆ: Անգլերեն ոչ մի բառ չգիտեր,  այնինչ, այնտեղ էր ծնվել:

-Փաստորեն, տանը միշտ հայերե՞ն եք խոսել:

-Այո, անպայման:

-Այսօր և՞ս իր ընկերները հայեր են:

-Նա երաժշտական գործունեությամբ է զբաղվում ու, բնականաբար, ընկերներ ունի ամերիկյան շոուբիզնեսի, կինոարվեստի մեջ: Ինչ վերաբերում է առօրյա ընկերներին, ապա բոլորն էլ երևանցի են:

-Արդեն 38 տարեկան երիտասարդ է: Չե՞ք շտապեցնում ընտանիք կազմելու հարցում:

-Բա, իհարկե, շտապեցնում եմ, ուզածս էլ դա է: Բայց այսօր 10 տարեկան երեխային չենք կարողանում խորհուրդ տալ, ուր մնաց արդեն ձևավորված 38 տարեկանին: Կցանկանամ, որ շուտ ամուսնանա, բայց չեմ կարող իրեն ստիպել: Մեծ, խելքը գլխին տղա է, թող ինքը տնօրինի իր բախտն ու ճակատագիրը:

-Ի՞նչ եք կարծում, կյանքը հայուհո՞ւ հետ կկապի:

-Անպայման: Իր բոլոր ընկերուհիները հայեր են եղել, միշտ գերադասում է հայուհիների հետ շփվել:

-Որպես վերջաբան՝ կնշե՞ք, որն է Հարութ Փամբուկչյանի ամենամեծ երազանքը:

-Ամենամեծ երազանքս այն է, որ տղաս աղջիկ բալիկ ունենա, ում կանվանակոչեմ վաղամեռիկ ու սիրելի տիկնոջս՝ Ռուզաննայի անունով: Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ: Վերջապես, կհաշտվեմ այն մտքի հետ, որ Ռուզանը չկա, բայց ծնվել ու ապրում է թոռնիկիս մեջ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարրդացեք նաև` Կնոջս մահից հետո կյանքս նմանվել է սև-ճերմակ, փչացած հեռուստացույցի. Հարութ Փամբուկչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին