▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս օրը լի է տխրությամբ, նաև ուրախությամբ, որովհետև Երվանդն ինքն իրենով տոն էր. Իռա Հարությունյան

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասան Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն է. 2013թ-ի հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած դերասանն այսօր կդառնար 33 տարեկան:

Կայքի հետ զրույցում Երվանդ Ենգիբարյանի մասին հիշողություններով կիսվել է դերասանուհի Իռա Հարությունյանը, ով Երվանդի մտերիմներից է եղել նրա կենդանության օրոք:

Ի դեպ` նշենք, որ մեզ հետ զրույցի ընթացքում ինչպես Իռա Հարությունյանն, այնպես էլ Երվանդի մյուս ընկերները գտնվում էին դերասանի տանը.

«Ես ու Երվանդի մյուս ընկերները ամեն տարի այս օրը այցելում ենք նրա գերեզմանին, ապա լինում նրա տանն ու Երվանդի մայրիկի, մորաքրոջ ու քույրիկի հետ նշում նրա ծննդյան օրը: Այս օրը լի է տխրությամբ, հիշողություններով, նաեւ ուրախությամբ, որովհետեւ Երվանդն ինքն իրենով տոն էր: Նրա հետ շատ հիշողություններ ունենք, այս պահին էլ սեղանի շուրջ նստած հիշում ենք միասին անցկացրած օրերը, կուլիսների հետեւում  ապրած երջանիկ պահերն ու իրեն հատուկ իմպրովիզները. Քանի որ նա շատ տաղանդավոր էր, ուստի հաճախ էր կարողանում դիմել իմպորվիզների, երբեմն բեմում կարող էր այնպիսի բան անել, որ մենք կուլիսներում զարմանք ապրեինք, իսկ հանդիսատեսը ոչինչ չհասկանար»,- պատմեց Իռա Հարությունյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին