Blognews.am-ը գրում է.
Երգիչ Ռազմիկ Ամյանը երեկ մենահամերգ ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համալիրում ասեղ գցելու տեղ չկար: Ռազմիկի մենահամերգն ուսանողության միջազգային տոնի առթիվ էր: Միջոցառմանը հրավիրված էին ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից:
Ուսանողների թիվը բավականին շատ էր: Իր ողջույնի խոսքում սա նկատեց նաև երգիչը:) «Ժողովուրդ, էնքան շատ եք, սիրտս կանգնում ա:)»,- ասաց նա, ապա բարեմաղթանքներ հղեց ներկաներին:
Երգիչը հանդիսատեսին ներկայացրեց իր տարբեր ժամանակների սիրված երգերը՝ «Չունի աշխարհը քեզ նման», «Շիրազի երգը», «Սիրեմ քեզ, լիանամ», «Աշուղ Ռազո» և այլն: Նրան նվագակցում էր նաև Կամո Սեյրանյանը: Երեկոյին ելույթ ունեցավ նաև երգիչ Սարգիս Ավետիսյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում