▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորեն Լևոնյանը վերջին անգամ մեկնաբանում է իր ամուսնալուծության մասին տարածված լուրերը

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ դերասան Խորեն Լևոնյանը ամուսնալուծվել է: Այդ լուրերը պայմանավորված էին նրանով, որ իբրև թե դերասանն ավելի շատ ժամանակ է անցկացնում ավագ որդու հետ, իսկ Լիկա Մեսրոպյանին հաճախ կարելի է հանդիպել որդու հետ մենակ:  Asekose.am-ը կապ հաստատեց Խորեն Լևոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց այդ ամենը` ասելով, որ դա պարզապես հիմարություն է և բոլորովին չի համապատասխանում իրականությանը:

«Արդյո՞ք ճիշտ է մարդու մասին հորինել մի բան ու գրել, արդյո՞ք դա մարդկային է: Ամոթ է, այնքան դժվարություններ ու խնդիրներ կան այս կյանքում, որ չարժե այսպիսի բաների վրա ժամանակ ծախսել ու փչացնել մարդու նկարահանումը: Ի դեպ այսօր իմ ավագ որդու ծննդյան օրն է և  այս պահին միասին նկարահանվում ենք նոր ֆիլմում: Խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ առանց ճշտելու չտեղադրել որևէ ինֆորմացիա՝ դա հայեցի չէ»,-մեզ հետ զրույցում նշեց Խորեն Լևոնյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին