▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքս եմ փորձում հոգալ բոլոր տեսակ հարցերը. Լենա Ղազարյանը՝ նոր բիզնես հիմնելու մասին

Life.panorama.am-ը հարցազրույց ունի երգչուհի Լենա Ղազարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

Անդրադառնալով իր հաջորդ` դիմահարդարի  մասնագիտությանը ու խոսելով այդ ասպարեզում իր ծրագրերից` Լենան պատմեց.

«Իմ տանը ունեմ իմ անկյունը, որտեղ ոչ միայն դիմահարդարմամբ եմ զբաղվում, այլեւ ունեմ բազմաթիվ աշակերտենր, որոնց փոխանցում եմ այս ոլորտի գիտելիքներս: Ինձ շատ  լավ ու ներդաշնակ եմ զգում նաեւ այս արվեստում, փորձում եմ զարկ տալ երեւակայությանս ու հետաքրքիր աշխատանքներ ստանալ: Ի դեպ` փորձում եմ ոչ թե կրկնօրինակել այս շրջանի նորաձեւության թելադրանքները, այլեւ դրանց ծանոթանալով` ստեղծել իմը ու ինքս ինչ-որ իմաստով թելադրող լինել»:

Ի դեպ` 20-ամյա երգչուհին ծրագրեր ունի սեփական սրահը հիմնել.

«Դեռեւս կոնկրետ քայլեր չեմ անում, սակայն արդեն իսկ մտքումս ծրագրեր ունեմ իմ սրահն ունենալու: Չգիտեմ` Էջմիածնում, թե Երեւանում կլինի սրահը, սակայն մի բան հաստատ է, ամեն ինչ կանեմ, որպեսզի այն իրականություն դառնա»,- նշեց նա:

Հարցին, թե երիտասարդ երգչուհուն ո՞վ է հովանավորում, պատասխանեց.

«Ես ունեմ հրաշալի ծնողներ, սակայն ինքս եմ փորձում հոգալ բոլոր տեսակ հարցերը: Վերջերս ինքս ինձ մեքենա նվիրեցի, առջեւում հուսամ նաեւ սրահ կհիմնեմ: Իմ ուժն իմ Աստվածն է, ում միջոցով հասնում եմ նպատակներիս»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին