▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս և Մադոննա. դերասանը վերջապես խոստովանու՞մ է իրենց սիրավեպը

 

 

 

 

 

 

 

Վերջերս համացանցում շրջանառվում էին դերասան Սոս Ջանիբեկյանի ու հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի սիրային կապի մասին լուրերը, որոնք, սակայն, վերջիններս մեկ անգամ չէ, որ հերքել են: Չնայած այս հանգամաքին` երեկ Սոսը կրկին խոսակցությունների տեղիք է տվել: Նա  որպես ֆեյսբուքի և ինտագրամի իր էջերի գլխավոր լուսանկար էր օգտագործել Մադոննա Հարությունյանի լուսանկարը` նրան նշելով դրա վրա: Ժամեր հետո, սակայն, դերասանը հեռացրել է բոլոր նշումները, ինչը, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ կանխատեսել է նոր հավանական ասեկոսեները` տվյալ պարագայում կամ էլ սիրավեպի ասեկոսեի հաստատումը: 

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի հետ` հասկանալու համար` արդյո՞ք նրա այս քայլը հաստատում է շրջանառվող խոսակցությունները, սակայն թե դերասանը, թե հաղորդավարուհին այդպես էլ անպատասխան թողեցին մեր բազմաթիվ զանգերը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Սոս Ջանիբեկյանի և «Վիտամին» ակումբի անդամ Գոռ Բարսեղյանի միջև Երեւանի Պուշկին փողոցում ուշ գիշերին վիճաբանություն էր տեղի ունեցել: Տարածված լուրերի համաձայն` վեճի պատճառը եղել է հենց հաղորդավարուհի Մադոննա  Հարությունյանը, ով Գոռի նախկին ընկերուհին էր:

Asekose.am-ն կապ էր հաստատել  Սոս Ջանիբեկյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր. «Նման բան չկա, դա ամբողջությամբ սուտ է: Հնարավոր է, որ ինձ ու Գոռին պարզապես միասին են տեսել և սխալ հետևություններ արել: Ես ընկերուհի չունեմ»:

Իսկ մեր այն հարցին` արդյո՞ք իրեն և Մադոննա Հարությունյանին որևէ բան կապում է, դերասանը չէր ցանկացել պատասխանել:  «Ես այլևս չեմ ցանկանում որևէ հարցի պատասխանել»:

Հավելենք, որ իր հերթին  «սիրային եռանկյունու»  «մեղավոր» Մադոննա Հարությունյանը հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալուց` նշելով. «Անձնական բնույթի ոչ մի հարցի շուրջ չեմ խոսում, չեմ խոսել ու չեմ էլ խոսելու»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին