▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը չպիտի փորձի հաղթել տղամարդուն. դա ծիծաղելի է. Գրիգոր Կյոկչյան

Tert.am-ը գրում է. Մեր այսօրվա զրուցակիցը երգիչ Գրիգոր Կյոկչյանն է:

-Եթե չլինի կինն ու գինին...

-Եթե չլինի գինի վատ է, եթե չլինի կինը՝ անհնար: Կնոջ և գինու համադրությունը իդեալական է:

-Ինչպե՞ս երջանկացնել կնոջը:

-Կնոջը երջանկացնելու համար նախ պետք է նրան հասկանալ: Ճիշտ ուշադրությունը ու փոքր քայլերը կնոջը կհամոզեն, որ ինքը քեզ համար ներշնչման աղբյուր է:

-Ի՞նչ բառերով տղամարդը կարող է արտահայտել սերը կնոջ հանդեպ:

-Բառեր հարկավոր չեն: Ավելի հետաքրքիր պահ չկա, երբ զույգն իրարից չեն կարողանում հեռանալ և լռում են: Անտանելի է, երբ կինը անվերջ պահանջում է տղամարդուն  ասել՝  սիրում եմ քեզ: Ի վերջո, սա կարող է հանգեցնել հարաբերությունների թուլացմանը: Ճիշտ է, կինը սիրում է իր ականջով, բայց խելամիտ կինը դա ցույց չի տալիս:

-Հե՞շտ է կնոջը բացահայտել:

-Կարծում եմ, եթե կինը քեզ խորապես հետաքրքիր,  քո կամքից անկախ կբացահայտես նրան:

-Կնոջը բնորոշող 3 հատկանիշ:

 -Կինը պետք է լինի՝ կանացի և նուրբ, խնամված, միշտ հետաքրքիր և մի քիչ գիժ:

-Ի՞նչ պետք է անի տղամարդը, երբ կինը սխալ է:

-Երբ կինը սխալ է (նայած, թե ինչ սխալի մասին է խոսքը) տղամարդը պետք է պատճառը փնտրի նախ իր մեջ: Հավատացեք տղաները կարող են այնպես անել, որ կինը քիչ սխալվի:

-Ի՞նչ սխալներ են հաճախ թույլ տալիս տղամարդիկ:

-Երբ տղամարդն է սխալվում, կինը պետք է վերանայի իրեն: Հետաքրքիր կնոջից տղամարդը չի ձանձրանում և հակառակը:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Գրիգոր Կյոկչյանը` իր կյանքի ներվային, լարված շրջանի և անձնականի` անհասկանալի լինելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին