▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմն ես» տեսահոլովակում ներկայացված է Արամեի և Աննայի սիրո պատմությունը

Արամեն և Աննան մի քանի օրից կներկայացնեն «Իմն ես» տեսահոլովակը, որը նրանց սիրո փոքրիկ պատմությունն է: Խոսքերի և երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը՝ Կարեն Սևակի, իսկ ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց նկարահանումների մասին: 

«Այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելը վաղուց էր նախատեսված, պարզապես Արամեի զբաղվածության և երկրից բացակայելու պատճառով հետաձգվում էր: Հետո համացանցում հայտնվեց երգի ոչ օրիգինալ տարբերակը և չնայած դրան՝ մեծ արձագանք ստացավ»։

Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, իսկ հիմքում Արամեի և Աննայի կյանքից փոքրիկ պատմություն է. «Ցույց ենք տվել նրանց այնպիսին, ինչպիսին իրենց կյանքում են: Քանի որ զույգն անձնական թեմայով ոչինչ չի ասում, այն, ինչ պետք է ասվի, ասվում է տեսահոլովակում: Փոքրիկ սիմվոլիկաները կլինեն հենց այն ասելիքները, ինչ պիտի ասի զույգը»,- նշում է Սյոման:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին