▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա Կիրակոսյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Մարտան, ով հանրությանը նորովի ներկայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում, որի ընթացքում պայքարեց մինչեւ եզրափակիչ փուլ:

 Մարտա, «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հետո այլ կերպ ներկայացաք հանդիսատեսին, ավելի շատ երկրպագուներ ձեռք բերեցիք ու շատերին ծանոթացրիք Ձեր երգեցողությանը: Երբ երգիչը բարձր նշաձող է սահմանում, պատավորություն է  ստանձնում հետագայում նոր բարձրունքներ գրավել: Այս առումով ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա ուղին:

-  Նախ շնորհակալ եմ լավ կարծիքի համար: Ինձ շատ հաճելի էին անցած ամիսները, ես ձեռք բերեցի երկրպագուներ, կամ պարզապես մարդիկ, ովքեր հավանեցին այն, ինչ ես անում եմ: Շատ անգամ ինձ մոտ եղել է մեծ ցանկություն մասնակցել որեւէ նախագծի, որտեղ կկարողանամ երգել կենդանի եւ ներկայացնել այն երգերը, որոնք ես եմ ուզում ու լսում, եւ դրանով իմ աշխատանքից հաճույք ստանալ: Ինչ վերաբերվում է պարտավորությանը, ես պարտավոր եմ առաջինը ինքս ինձ պարզապես չկորցնելու իմ տեսակը, թեեւ, եթե կորցնելու լինեի, ապա տարիներ առաջ արդեն դա կլիներ: Ես չեմ կարող ստաբիլ լինել էկրաններին ու նույն ստաբիլությամբ մեր օրերում անընդհատ նոր երգեր, տեսահոլովակներ ունենալ: Դրա ցանկությունն էլ չունեմ, բայց փոխարենը ունեմ մեծ ցանկություն անել քիչ, բայց որակով աշխատանքներ այն մարդկանց համար, ովքեր սպասում են այդ ամենին:

- Տարին նոր է մեկնարկել, սա նշանակում է, որ առջեւում ունեք շատ ժամանակ` հետաքրքիր աշխատանքներ ներկայացնելու: Հիմա նոր մտքեր կա՞ն:

- Չեմ կարող ոչինչ խոստանալ: Ես ոչինչ չեմ պլանավորում: Եթե լինում են առաջարկներ կամ որակյալ նախագծեր, սիրով համաձայնվում եմ: Ես աշխատում եմ ըստ ցանկության, ըստ պահի ու առաջարկների: Նոր գործերի մասին կխոսեմ այն ժամանակ, երբ դրանք արդեն պատրաստ լինեն:

- Մարտա, յուօրինակ ոճ ու երաժշտական ճաշակ ունեք: Հետաքրքիր է` այս ճանապարհն ու ոճն ընտրելու նախապատմությունը:

- Շնորհակալ եմ: Չեմ կարող ասել, թե ես այսպիսին եմ ծնվել, քանի որ գուցե ծնվեի այլ ընտանիքում ու լինեի ուրիշ ոճով, ուրիշ նախասիրություններով ու տեսակով: Դրա համար երեւի թե ընտանիքիս տված երաժշտական դաստիարակությունից է գալիս իմ այսօրվա անփոփոխ ոճն ու տեսակը: Հետագայում արդեն իմ ուսուցիչները ավելի հիմնովին դաստիրակաեցին իմ արվեստը: Ես չեմ հոգնի կրկնել, որ Արթուր Գրիգորյանի շնորհիվ է, որ չկորցրեցի ու երբեք էլ չեմ կորցնի իմ ոճն ու տեսակը, քանի որ նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին