▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է դերասանուհի Լուսին Վարդանյանը: Նրա հետ խոսել ենք ոչ միայն ստեղծագործական գործունեության, այլեւ ընտանիքի ու ամուսնու հետ հարաբերությունների մասին:

-Լուսին, տարին նոր է մեկնարկել ու հետաքրքիր է` պլաններում արդեն իսկ ի՞նչ աշխատանքներ կան ուրվագծված:

- Դեռեւս շարունակում եմ նկարահանվել այն նախագծերում, որոնցում զբաղված էի դեռ նախորդ տարվանից: Բացի այդ, ունեմ եւս երկու առաջարկ, որոնք, կարծում եմ, կընդունեմ: Դեռ կոնկրետ չեմ կարող խոսել այդ առաջարկների մասին, ամեն բան իր ժամանակին:

-Անցած տարի Ձեզ համար աշխատանքային էր, հեռուստասերիալներում էլնկարահնվելու պակաս, կարծես թե, չկա: Միաժամանակ` հիշում եմ Ձեր կարծիքըհեռուստասերիալների ու հատկապես «չդերասնների»-ի հետ խաղիանհարմարությունների վերաբերյալ: Այս առումով դաշտում փոփոխություններ կա՞ն:

-Այո, հեռուստասերիալների առաջարկների եւ ընդգրկվածության պակաս չեմ ունեցել, մի երկուսն անգամ մերժել եմ` չհասցնելու պատճառով: Ինչ վերաբերվում է որակին` դաշտում իսկապես կան փոփոխություններ «չդերասանների» հետ կապված: Այսօր կարծես թե կա դերասանի պահանջ, որովհետեւ երեւի թե կազմակերպիչներն էլ հասկանում են, որ բոլոր առումներով իրենց գործն էլ է հեշտանում, բացի վարձատրությունից: Լավ դերասանին ստիպված են լավ վճարել, եթե ուզում են որակ ստանալ, իսկ եթե միայն վարկանիշ է պետք, դա շատ հեշտ է:

-Լուսին, դերասանի համար գեղարվեստական ֆիլմում նկարահնվելը մի նոր ու բոլորվինուրիշ հարթակ է: Հետաքրքիր է` այդ հարթակում Ձեզ տեսնելու հեռանկարներ չկա՞ն:

- Ես առիթ ունեցել եմ աշխատելու գեղարվեստական ֆիլմում: Կարող եմ ասել, որ դա ուրիշ պատասխանատվություն է եւ ուրիշ հաճույք: Աշխատել եմ ռուսների հետ եւ տարբերում եմ պրոֆեսիոնալ մասնագետներին: Ինքս էլ ավելի լուրջ եմ վերաբերվում այդ աշխատանքին: Ցանկությունս մեծ է լավ ու շատ լուրջ գեղարվեստական ֆիլմում խաղալ. Աստված առաջ:

-Դերասանները մշտապես ունեն սիրված, անգամ երազած դերեր: Ինչպիսի հերոսուհու եքսպասում, որին մարմնավորելիս որպես դերասանուհի գերագույն հաճույք կստանաք:

- Ես միշտ ասել եմ` չկա մի հերոսուհի, որին երազել եմ մարմնավորել: Ուզում եմ խաղալ մի այնպիսի դեր, երբ ես չեմ հուզվի, բայց կհուզեմ հանդիսատեսին: Խոսքը հոգեբանական կերպարի մասին է, որը միագիծ չի լինի:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին