▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդամենը 9400 դրամ է հավաքվել, վախենում եմ հիվանդ մորս չհասցնեմ գոնե վերջին անգամ տեսնել. RazBoy

Ընդամենը 9400 դրամ է հավաքվել, վախենում եմ հիվանդ մորս չհասցնեմ գոնե վերջին անգամ տեսնել. RazBoy

Life.panorama.am-ը գրում է. RazBoy բեմական անունով հայտնի երգիչ Վարդան Նահապետյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում նամակ-խնդրանքով էր հանդես եկել, որի միջոցով օգնություն էր խնդրել իր հետևորդներից և պարզապես բարի մարդկանցից: Վարդանը տեղեկացրել էր այն մասին, որ անհրաժեշտ գումար չունենալու պատճառով հնարավորություն չունի այս պահին մեկնելու Գերմանիա, որտեղ բուժում է ստանում իր քաղցկեղով հիվանդ մայրը: Գրառմանը կից` Վարդան Նահապետյանը հրապարակել էր նաև մի քանի հաշվեհամար, որով ցանկացողները կարող են գումար փոխանցել:

Կայքը կապ հաստատեց երգչի հետ` պարզելու արդյոք անհրաժեշտ դրամական օգնությունը հավաքվել է, և թե ինչ վիճակում է ներկա պահին գտնվում Վարդանի` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մայրը:

«Անկեղծ ասած` վերջին անգամ, երբ մոտեցա բանկ, որպեսզի հաշվեհամարի գումարի մասին տեղեկություն իմանամ, ինձ ասացին, որ այնտեղ ընդամենը 9400 դրամ է»,- պատմեց Վարդանը`տեղեկացնելով, որ իրեն Գերմանիա հասնելու համար 3500-4000 եվրո է անհրաժեշտ.

«Բացի գումարից, անգամ չգիտեմ, թե ինչպես եմ հասնելու Գերմանիա, արդյոք գերմանական դեսպանատունը մուտքի թույլտվություն կտա ինձ, թե` ոչ»,- հավելեց երգիչը:

Խոսելով մայրիկի առողջական վիճակի մասին`Վարդանը նշեց, որ, ցավոք, այս պահին նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր.

«Երբ մայրս Հայաստանից մեկնեց Գերմանիա, նրա վիճակը կայուն էր, իսկ այս պահին, կարելի է ասել, որ ծայրահեղ ծանր է: Անկեղծ ասած` նրա` Գերմանիա մեկնելու համար բոլոր միջոցներն ինքս օգտագործել եմ: Սկզբում առանձնատունս շատ ցածր գնով վաճառքի հանեցի, բայց, ցավոք, չաշխատեց, այդ պատճառով ստիպված եղա հաշվեհամար բացել: Այնուհետև մեքենաս հինգ հազար դոլարով վաճառեցի և այդ գումարին մի փոքր էլ գումար ավելացնելով` կարողացա մայրիկիս ուղարկել Գերմանիա բուժում ստանալու»,-պատմեց Վարդան Նահապետյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին