▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քեզ սպասելով մնացի…». մահացել է երգիչ Վարդան Նահապետյանի մայրը

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ  ֆոտոմոդել եւ երգիչ Վարդան Նահապետյանի` Razboy-ի մայրը` տիկին Գայանեն,  մեկնել էր Գերմանիա՝ բուժման նպատակով, սակայն վիճակն էլ ավելի էր վատթարացել: Երգիչը ֆեյսբուքյան իր էջում նամակ-խնդրանքով էր հանդես եկել, որի միջոցով օգնություն էր խնդրել իր հետևորդներից և պարզապես բարի մարդկանցից:

Այսօր երգիչը սոցցանցում հրապարակել է մայրիկի լուսանկարն ու գրել. «Մնաս բարով, մամ, իմ աշխարհ, իմ կյանքի գտնված երազ... Քո սիրտը կշարունակի զարկել իմ սրտում ... Կյանքիս կանգառներում քեզ սպասելով մնացի՝ հանգչիր խաղաղությամբ... Մամ, մենք երբեւէ մի օր կրկին կհանդիպենք…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին