▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերադարձա կարճ ժամանակով՝ ընտանիքիս տեսնելու, իսկ մնալ ստիպեց վթարը. Գևորգ Գրիգորյան

Armtimes.com-ը գրում է. Դերասան Գեւորգ Գրիգորյանը տեւական դադարից հետո հեռուստատեսություն է վերադարձել: Արդեն բավական ժամանակ է, ինչ ATV-ով ցուցադրվում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալը, որում նա մարմնավորում է գլխավոր հերոսին՝ մանկաբույժ Գեւորգին: Կայքի հետ զրույցում Գեւորգը պատմեց՝ որն է եղել չնկարահանվելու պատճառը:

«Այլեւս նկարահանվելու կամ առհասարակ դերասանական գործունեությունը շարունակելու ցանկություն չկար: Ես ինձ գտել եմ ուրիշ աշխարհում (ժպտում է)՝ միջազգային Motor Club, եղբայրություն, մեծ ընտանիք: Կանադայից մինչեւ Թայլանդ գրեթե բոլոր երկրներում մոտոցիկլով շրջել եմ: Վերադարձա կարճ ժամանակով՝ ընտանիքիս տեսնելու, իսկ մնալ ստիպեց վթարը»,- ասաց նա:

Վթարից հետո ստացած վնասվածքների պատճառով մնացել է Հայաստանում, հետագայում ընդունել սերիալում նկարահանվելու առաջարկը: Աշխատանքը հեռուստատեսությունում շատ չէ, եւ չի խանգարում Motor Club-ի իր ընկերների հետ շփվելուն:

«Եղբայրներիս տեսնելու ժամանակ միշտ գտնում եմ: Հիմա ձմեռ է, դեռ մոտոցիկլ վարելու սեզոնը չէ, սպասում ենք գարնանը: Բացի այդ՝ վթարից հետո դեռ լիովին չեմ ապաքինվել: Մինչեւ գարուն ոտքս կապաքինվի: Սերիալում էլ այդքան ծանրաբեռնված չեմ լինի, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց նա:

«Եթե գտնեմ քեզ»-ի նկարահանումներն անցնում են դրական մթնոլորտում: Դերասանների հետ առաջին անգամ է աշխատում, սակայն նրանցից շատերը նրա երկար տարիների ծանոթներն ու մտերիմներն են: Դա հատկապես հաճելի է դարձնում աշխատանքը:

«Աշխատանքային պրոցեսը շատ հեշտ է անցնում՝ չհաշված ֆիզիկական դժվարությունն ինձ համար (խմբ. ոտքի վնասվածքի պատճառով): Միասին առաջին անգամ ենք աշխատում, բայց շուտ հունի մեջ ընկանք, ու նկարահանման հրապարակում ընկերական մթնոլորտ է տիրում: Երիտասարդ դերասաններն իմ ուսանողական, ոմանք նույնիսկ մանկության ընկերներն են»,- ասաց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին