▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանն առաջին անգամ խոսում է իր և Մադոննայի սիրավեպի լրջության մասին

Tert.am-ը գրում է. Տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում դերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան, «Արմնյուզի» առավոտյան ծրագրի հաղորդավարուհի Մադոննայի սիրավեպի մասին:

«Մի քանի ամիս է՝ ես և Մադոննան միասին ենք: Մենք ծանոթացել ենք «Ցանկալի փեսացու» նախագծի նկարահանումների ժամանակ, որտեղ նա աշխատում էր որպես ոճաբան: Մեր հարաբերությունները սկսվել են նկարահանումների ավարտից հետո: Ես հասկացա, որ սիրահարվել եմ այդ աղջկան: Սկսեցինք հանդիպել, հասկացա, որ սիրահարվածությունը փոխադարձ է և հիմա ընկերություն ենք անում»,- ասաց Սոսը:

Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը հաճախ քննարկվում է այն տեսանկյունից, որ նա անկայուն է, այդ իսկ պատճառով իր  ոչ մի հարաբերություն այդպես էլ չի լրջանում: «Այո, գիտեմ, որ այդ անունն եմ հանել:) Ինձ համար չկան լուրջ և անլուրջ հարաբերություններ: Կյանքում շատ են լինում դեպքեր, երբ սկզբում քեզ թվում է՝ հարաբերությունն անլուրջ է, բայց լրջանում է և հակառակը։ Կարող է մարդու հետ 7 օրվա հարաբերություններում ապրած ցանկացած պահ ավելի լուրջ լինել, քան 7 տարվա ամուսնական կյանքը։ Մենք ունենք ստեղծված սխալ կարծրատիպեր՝ հնուց եկած, օրինակ՝ եթե նրանք նշանված են՝ ուրեմն դա լուրջ է, բայց չէ՞ որ լինում են դեպքեր, երբ ամուսնության նախօրեին նշանը հետ են տալիս: Լինում է նաև 2 տարվա ուղղակի հարաբերություն՝ առանց օրինականացման, որը մարդիկ շատ լրջությամբ և երջանկությամբ են հիշում ամբողջ կյանքում։ Չնայած այս ամենին՝ ուզում եմ ավելացնել, որ հիմա Մադոննայի հետ անցկացրած ցանկացած պահ ես ապրում եմ շատ լուրջ և խորը»։

Սոսի հետ զրուցեցինք նաև տարածված խոսակցությունների մասին, ըստ որոնց՝ ինքը կոնֆլիկտ է ունեցել «Վիտամին» ակումբի Գոռի հետ, ով Մադոննայի նախկին ընկերն է եղել: Իմ և Մադոննայի հարաբերությունները սկսվել են այն ժամանակ, երբ Մադոննան չուներ հարաբերություն ոչ մի տղայի հետ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին