Ամեն տարի «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո Էլթոն Ջոնը կազմակերպում է իր ավանդական դարձած խնջույքը, որին ներկա գտնվելը մեծ պատիվ է համարվում նույնիսկ ամենահայտնի աստղերի համար:
Արդեն տեղեկացրել էինք, որ Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմն այդ երեկույթին ցուցադրելու մասին որոշում էր կայացրել: Ֆիլմի ցուցադրության մասին տեղեկանում ենք «Խոստում»-ի պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանի Instagram-ի էջից, որում վերջինս լուսանկար է հրապարակել Էլթոն Ջոնի և Դևիդ Ֆերնիշի հետ` շնորհակալություն հայտնելով նման պատվի արժանացնելու համար:
«Մենք պատիվ ենք ունեցել, որպեսզի «Խոստումը» ֆիլմը թողարկվի 2017-ին: Շնորհակալություն Էլթոնին ու Դևիդին… Նոր պաշտոնական թրեյլերը կհայտնվի կինոթատրոններում մարտի 3-ից: Իսկ բոլոր կինոթատրոններում Ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ից… Պահպանիր խոստումը եւ երբեք մի մոռացիր: Սա միայն ֆիլմ չէ. այն մարդկությանն ուղղված շարժում է», - գրել է հայազգի Էսրաիլյանը:
Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմին օրերս իր աջակցությունն է հայտնել նաև Շերը: «Պատմություն. Հայոց ցեղասպանություն՝ Թուրքերի կողմից: Մեր նախապապերը փախել են Թուրքիայից ՝ ՀԱԶԻՎ կենդանի մնալով»,- գրել էր Շերը: