▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական անգամ Իրինա Ալեգրովայի հայաստանյան համերգը չի կայանա

Հերթական անգամ հետաձգվել է Իրինա Ալեգրովայի համերգը Երևանում. այս անգամ այն պետք է կայանար մարտի 5-ին: Կազմակերպիչ Ֆորպոստարտ ընկերությունը հոդաբաշխ բացատրություն չի տալիս այս անգամվա հետաձգման մասին՝ միայն խոստանում է փոխհատուցել վերադաչձված տոմսերի գումարը:

Այս առիթով Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են` Ալlեգրովային Սուրենյանը Հայաստան չի թողնում -"Я тучи разгоню руками" երգի պատճառով»:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Իրինա Ալեգրովայի հայաստանյան մենահամերգները հետաձգվում են: «На бис» խորագիրը կրող համերգը, որը նախատեսված էր 2015 թվականի մարտ ամսին, երգչուհու վատառողջ լինելու պատճառով հետաձգվել էր նախ մինչեւ ապրիլ, ապա` մայիս: Սա վրդովվեցրել եւ հիասթափեցրել էր հանդիսատեսից շատերին, ովքեր ցանկություն էին հայտնել վերադարձնել տոմսերը: Նույնիսկ 5 ամիս անց համերգին չներկայացած անձանց տոմսերի գումարը դեռ չի վերադարձվել:

Սոնա Մելիքջանյանն ասել է, որ ձեռք էր բերել Իրինա Ալեգրովայի համերգի երկու տոմս` 10 հազար դրամ արժողությամբ: Համերգի անցկացման նոր ամսաթիվը հարմար չի եղել նրան, նա էլ որոշել է վերադարձնել տոմսերը, սակայն ապարդյուն:

«Սկզբում, երբ զանգահարեցինք տոմսարկղ` պարզելու, թե ինչպես կարող ենք վերադարձնել տոմսերը, մեզ ասացին, որ պետք է դիմենք կազմկերպիչներին: Հեռախոսահամար տվեցին, որին մի կին պատասխանեց եւ ասաց, որ անպայման կվերադարձնեն գումարը ու դեռ մի բան էլ վրդովվեց, թե ինչու չեք ցանկանում գնալ համերգին: Այնուհետ ինձ մեյլի հասցե տվեցին, որին պետք է լուսանկարեինք եւ ուղարկեինք տոմսը, դրա կարգը, տեղը, գինը, մեր անձնագրի տվյալները եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Այդ ամենը վաղուց արել եմ, սակայն  բոլոր նամակներին ստանդարտ պատասխան է գալիս: Մինչ օրս չեմ կարողանում կապվել կազակերպիչների հետ: Անգամ Facebook-ում կազմակերպող ընկերության հիմնադրին` Զառա Մխեյանին գրեցի, սակայն նրանից էլ ոչ մի պատասխան չեմ ստացել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին