▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթև Սարգսյանից հեռու մնա, Շուշա՛ն Երիցյան, նա լավ ընկերուհի չէ

Դիտեք նաև՝

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այն, որ լավ ընկերուհիների մասին պատմությունների մեծ մասը միֆեր են, շատ լսած կլինեք: Խոսքն այն մասին է, որ իրականում լավ ընկերուհիների դիմակի տակ սովորաբար չկամեցող ու նախանձ մարդիկ են լինում, ովքեր պահը չեն կորցնում պուպուշ ժպիտով իրենցից ակնհայտ առավել ընկերուհուն խայթելու, ցածրացնելու համար: Ահա այդպիսի շոուբիզնեսյան մի ընկերուհի էլ Տաթև Սարգսյանն է: Մի աղջիկ, ով ոչնչով աչքի չի ընկնում, բայց, չգիտես ինչու, միշտ քննարկում են նրան, ու ի վերջո, նրան սելեբրիթի են համարում:

Չնայած ինչու եմ ասում «չգիտես ինչու», լավ էլ գիտեմ: Բանն այն է, որ մեկ-երկու հպանցիկ սերիալային դերեր խաղացած այս աղջիկը գտել է հեշտ ձևը հանրության ուշադրության կենտրոնում լինելու համար: Նա պարզապես իրեն ընկերուհիներ է ընտրում արդեն իսկ հայտնի, սիրված ու համացանցում շատ հետևորդներ ունեցող մարդկանց, ինչպիսին Շուշան Երիցյանն է: Բայց գիտե՞քъ ինչ է անում Տաթևը. նա հավատարիմ ու կամեցող ընկերուհու դիմակի տակ անընդհատ ուզում է իրեն համեմատել Շուշանի հետ, ֆոտոշոփում է իր նկարները, որ մաքսիմալ նման դառնա Շուշանին, դե իսկ ամենաստոր բանը, որ նա անում է իբրև պատահաբար, համացանց է ներբեռնում Շուշանի մասնակցությամբ այնպիսի ֆոտոներ, որտեղ ինքը ֆոտոշոփված կամ ստացված է, իսկ Շուշանը՝ ոչ այնքան ցանկալի տեսքով, որին սովոր են նրա երկրպագուները:

Ի՞նչ ես ուզում ասել այս նկարներով, Տաթև՛, որ Շուշանը թեև պահանջված մոդել է, բայց կոլո՞տ է (Նկար 1), որ չնայած բոլորը Շուշանի դեմքը կատարյալ են համարում, բայց նրա աչքերի տակի պարկերը Ձմեռ պապի մեշոկից մե՞ծ են (Նկար 2), թե՞ ուզում ես ասել, որ դու ավելի սիրուն ես, քան Շուշանը (Նկար 3, որտեղ դու լրիվ Շուշանի կերպարի մեջ ես), իսկի Շուշանն էլ՝ անհաջող: Մի խոսքով՝ ինչ անում ես, լավ ես անում, բայց մի արա դա քեզ ընկեր համարող մարդկանց հաշվին:

ԿրիԾիկ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին