▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ երևակայությանը զոռ են տալիս, ահավոր է. Տաթև Սարգսյանը` Շուշան Երիցյանին նմանակելու մասին

Դիտեք նաև՝

Համացանցում հրապարակում է հայտնվել այն մասին, որ դերասանուհի Տաթև Սարգսյանն ամեն կերպ նմանակում է իր մտերիմ ընկերուհուն՝դերասանուհի Շուշան Երիցյանին: Ըստ տվյալ երևույթը նկատողի՝ Տաթև Սարգսյանին ճանաչողները և նրա կերպարը հիշողները կարող են հաստատել այս փաստը:

Asekose.am-ը կա հաստատեց Տաթևի հետ՝ պարզելու արդյո՞ք ինքն անձամբ տեսնում է ընկերուհուն ամեն կերպ նմանակելու փաստը.

«Իրականում հաճելի է , երբ մարդիկ նման ֆանտաստիկ երևակայություն են ունենում, բայց երբ այդ երևակայության զոռ են տալիս, դա արդեն ահավոր է: Նորմալ է, երբ մարդիկ գնում են մի վայր, զվարճանում են, լուսանկարվում, իսկ այնուհետև համացանցում լուսանկարներ հրապարակելուց հետո չեն իմանում, թե ինչ կլինի: Հասկանում եմ, որ նման ինտրիգային վերնագրեր և հոդվածներ գրելով մեր շնորհիվ լավ գումար են վաստակում, բայց համենայն դեպս պետք  չէ չափն անցենել:»

Մեր այն դիտարկմանը, որ նույն լրագրողների շնորհիվ էլ իրենք են գումար վաստակում` Տաթևը նշեց.

«Ֆեյսբուքում ու ինստագրամում մեր աշխատանքները հրապարակելն էլ մեզ հայտնիություն է տալիս»:

Անդրադառնալով իր և Շուշանի ընկերությանը`Տաթևը նշեց.

«Շատ կարճ ժամանակում ենք մտերմացել , այդ կարճ ժամանակում և՛ ուրախ, և՛ տխուր դեպքեր ենք գրանցել: Ես վատ զգալու պատճառ չունեմ, քանի որ ինձ համար հաճոյախոսություն է Շուշանին նմանեցնելը: Շուշանն օրինակելի, հիացմունքի արժանի մարդ է, ինձ համար հաճելի է, որ ինձ նրան նմանեցնում են: Առհասարակ խելոք մարդը չպետք է բաց թողնի առիթը և հարկ եղած դեպքում պետք է ընդօրինակի դիմացինի լավ ու արժանի հատկանիշը»:

Asekose.am-ը կապ հաստատեց նաև տվյալ դեպքում «նմանակվողի»՝ դերասանուհի Շուշան Երիցյանի հետ, ով հետևյալ կերպ արձագանքեց.

«Ես ընդամենը կարող եմ ասել, որ մենք՝ ես, դերասանուհի Մերի Հակոբյանն ու Տաթև Սարգսյանը 3 մտերիմ ընկերւհիներ ենք և ոչ թե նմանակում ենք իրար, այլ՝լրացնում: Դե իսկ հնարավոր նմանությունը պետք չէ համարել նմանակում, մենք պարզապես լրացնում ենք մեկս մյուսին»:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին