Life.panorama.am-ը հարցազրույց ունի պարուհի Իռեն Ուլիխանովայի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Մեծ նպատակներ ունեի ու շատ էի ուզում, որ այն իրականանար հենց մեր երկրում, բայց, քանի որ մեր երկիրը այնքան էլ կայուն չէ թե ֆինանսապես, եւ թե առհասարակ, ուստի վերջին շրջանում թե ես, թե Վահագնը որոշ հիասթափություններ ունեցանք, ու կստեմ, եթե ասեմ, որ չենք մտածել երկրից մեկնելու մասին: Ինչեւէ, ես շատ մեծ հույս ունեմ, որ այս մտքերը իրականություն չեն դառնա, մենք կունենանք բարեկեցիկ ու կայուն երկիր, որտեղ եւ կցանկանանք ապրել ու արարել: Ես իսկապես շատ եմ ուզում հանգիստ ապրել այնտեղ, որտեղ ծնվել եմ: Ծննդյանս օրը ամենամեծ ցանկությունս այն է, որ մեր ժողովուրդը հանգիստ ապրի ու չմտածի երկրից հեռանալու մասին»,- նշեց նա:
Այն, որ Իռեն Ուլիխանովան ու Վահագն Գրիգորյանը դեռեւս չեն մտածում կրկին ծնողներ դառնալու մասին, կապված է նաեւ երկրում տիրող վիճակի հետ.
«Այն, որ մենք դեռ չենք շտապում կրկին ծնողներ դառնալ, ունի մի շարք պատճառներ: Մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք, իսկ երեխան մեծ խնամք ու ուշադրություն է պահանջում: Միաժամանակ, մեծ նշանակություն ունի կրկին երկրում տիրող վիճակը: Հիմա ես մտահոգվում եմ երեխայիս ապագայի համար ու չեմ ցանկանա ունենալ եւս մեկ երեխա, եւ այդ պարագայում մտահոգվել իմ երկու երեխաների ապագայի համար: Իսկ առհասարակ, իհարկե, շատ կցանկանանք, որ մեր ընտանիքում համալրում լինի»,- զրույցն ավարտեց հոբելյարը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում