Դիտեք նաև՝
Tert.am-ը գրում է. Դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով նաև երգեր է գրում, նոր աշխատանք ունի: Նա համագործակցել է երգիչ Գևորգ Սիրեկանյանի հետ և գրել «Սրտիս դու անուն» երգի խոսքերը, երաժշտության հեղինակը Գևորգն է:
«Երբ լսեցի Գևորգի «Փոխեցիր էությունս» երգը, ինձ շատ դուր եկավ: Տեսա, որ խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է: Համագործակցության նախաձեռնողը ես էի: Այնքան անմիջական շփում եղավ, որ շատ ավելի արագ ստացվեց աշխատանքային պրոցեսը: Երգն արդեն պատրաստ է: Այս աշխատանքը թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի առումով համատեղ է եղել: Իհարկե, երկուսի կմախքն էլ եղել է, սակայն մեկս մյուսիս լրացնելով ավելի գեղեցիկ աշխատանք ստացանք»,- պատմեց Տաթևը:
Դերասանուհին հայտնեց, որ արդեն պատկերացնում են՝ ում կարող են առաջարկել այսդ գործը. «Հայտնի երգիչ է, անունը դեռ չեմ նշի, քանի որ նոր պետք է անենք առաջարկը: Փոքրիկ նյուանսներ են մնացել: Վերջնական տեսքի բերենք և կառաջարկենք: Իմ պատկերացմամբ՝ հենց ինքը կարող է փոխանցել երգի հոգեվիճակը: Շատ ազդեցիկ երգ է: Ինչպես միշտ, լիրիկական է»:
Թեև Տաթևը հաճախ երգեր չի ներկայացնում հանդիսատեսին, նշեց, որ միշտ է ստեղծագործական պրոցեսի մեջ: «Գրելիս և՛ լիցքաթափվում եմ, և՛ լիցքավորվում: Դա նաև ինքս ինձ բացահայելու միջոց է, դրա համար միշտ գրում եմ: Շատ դեպքերում ընկերներս էլ են ոգևորում ինձ՝ խնդրելով գրել իրենց կյաքի այս կամ այն իրավիճակի մասին: Հատկապես, երբ տաղանդավոր մարդկանց հետ աշխատելու հնարավորություն է լինում, չեմ խնայում ո՛չ ժամանակս, ո՛չ էներգիաս»,- նշեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում