Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը և նրա սիրելին՝ Մակտինա Բեբիյան, ամուսնացել են: Այս մասին տեղեկանում ենք Մակտինայի Instagram-ի էջի նոր լուսանկարներից, որոնց միջոցով վերջինս շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար:
«Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար: Շնորհակալ եմ իմ մտերիմներին և հարազատներին, ովքեր իմ կյանքի ամենակարևոր և պատասխանատու օրը կողքիս էին»,- լուսանկարներից մեկը մակագրել է Միհրանի կինը:
Կարդացեք նաև՝ Ինչպես է Միհրան Հարությունյանն ամուսնության առաջարկություն անում իր սիրելիին