▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում. Թինա Կանդելակիի գրառումը՝ Հենրիխ Մխիթարյանի նկարով

 

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս անգամ Կանդելակին հրապարակել է Հենրիխի լուսանկարը՝ Պարույր Սևակի՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ «Սանդեռլենդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո, հաղորդավարուհին արձագանքել էր նաև Հենրիխ Մխիթարյանի հերթական հաջողությանը՝ գրելով.

«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին