▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իհարկե, ընտանիքս մեկ-մեկ սրտնեղում է, բայց չէ որ այդ ամենն անում են նաև իրենց բարօրության համար. Սուրեն Առուստամյան


 Դերասան Սուրեն Առուստամյանը, ում այժմ տեսնում ենք «Օտարը» հեռուստասերիալում եւ «Ազիզյաններ» սիթքոմում, Life.panorama.am-ի զրուցակիցն է:

 -Սուրեն, նկարահանվում եք «Օտարը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում եք բացասական հերոսի: Հետաքրքիր է՝ ի՞նչպես է կայանում համագործակցությունը  կադրի հետեւում:

 - Այս թիմին ծանոթ եմ շատ վաղուց, քանի որ «Շանթ»-ի հետ համագործակցելու մոտ 7-8 տարվա փորձ ունեմ: Նկարահանման խմբում բոլորին ճանաչում ենք, ավելին՝ մենք ընկերներ ենք դարձել մի քանի նախագծերից հետո: Պետք է ասեմ, որ այս նախագիծն իսկապես շատ հետաքրքիր է ինձ համար, այն շատ արագ ու բարձր մակարդակով է իրականացվում, ամեն ինչ ապահովված է, որպեսզի դերասաններն ու ստեղծագործական թիմը ոչ մի խնդիր չունենա. Ինչ խոսք, սա նաեւ հեռուստաընկերության պրոդյուսերական թիմի շնորհիվ է:

-Բացասական հերոսի եք մարմնավորում, որը Ձեր կերտած մյուս բացասական հերոսների նման ատելի չի հեռուստադիտողի համար: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք կարողանում ստեղծել բացասական հերոսի, ում սիրում է հեռուստադիտողը (ինչպես գիտենք՝ քիչ են նման դեպքեր պատահում):

-   Բացասական կերպարներ շատ եմ կերտել, բայց ամեն անգամ փորձում եմ տարբեր բացասական հերոսների մարմնավորել, որպեսզի չձանձրացնեմ հեռուստադիտողին: Ինչ վերաբերվում է բասական հերոսներով սիրվելուս, նշեմ, որ ես միշտ իմ հերոսների «դատապաշտմանն» եմ, իմ խաղով արդարացնում եմ կերպարներիս յուարքանչյուր, թեկուզ վատ քայլ: Պետք է ոչ թե մեղադրելով խաղաս կերպարդ, այլ արդարացնես նրան, իսկ հեուստադիտողը կդատի: Այս պատճառով էլ իմ կերտած բացասական կերպարներին մարդիկ սիրում են: Կոնկրետ «Օտարը» սերիալում իմ հերոսը որքան էլ բացասական է, նախկինում դատապարտված է եղել, ու հիմա էլ վատ քայլեր է անում, բայց ունի շատ նուրբ հումորային երանգ, որը սցենարիստի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ավելի է զարգանում. Հենց այդ գծից ելնելով՝ իրեն են սիրահարվում շրջապատող աղջիկները: Թող ինձ ներեն մեր սցենարիստները, բայց սյուժետային գիծը հիմնականում չեն կարողանում պահել, ինչը կարծես թե բացակայում է այս սերիալի դեպքում: Սցենարը շատ լավն է, որի գիծը միմիայն զարգացնում է հրաշալի սցենարիստը:

-Ինչպե՞ս են ընթանում նաեւ դերասանական թիմի եւ հատկապես ավագ սերնդի հետ աշխատանքը:

-   Պարզապես հրաշալի: Մենք բացի կոլեգաներ լինելուց նաեւ ընկերներ ենք: Հովակ Գալոյանի հետ նախկինում աշխատել եմ, շատ լավ ենք իրար հասկանում, իսկ Նելլի Խերանյանի հետ առաջին անգամ խաղալու հնարավորություն ունեցա այս նախագծում: Ուրախ եմ իրենց հետ աշխատանքիս համար, ես անդադար շարունակում եմ սովորել՝ չնայած 11 տարեկանից թատրոնի բեմում եմ: Ավելին՝ սովորում եմ նաեւ դեռեւս ինստիտուտում սովորող երեխաներից եւ ուրախ եմ, որ իրենք էլ հարցեր են ունենում ու փորձում են փորձ քաղել:

-Այժմ նկարահանվում եք նաեւ «Ազիզյաններ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում: Դժվար չէ՞ դրամատիկ եւ կոմեդիկ ժանրում միաժամանակ գործել:

-   Շուտով արդեն կավարտվեն «Ազիզյաններ»-ի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, սակայն աշնանը այն կունանա նաեւ երրորդ եթերաշրջան: Այստեղ շատ պրոֆեսիոանլ թիմ է աշխատում՝ ի դեմս «Կարգին ստուդիայի»: Հայկ Մարությանը եւ մյուս դերասանները, ինչպես նաեւ ռեժիսոր եւ պրոդյուսեր Արման Մարությանը, սցենարիստներն ու օպերատորները ամեն ջանք օգտագործում են լավ արտադարանք ստեղծելու համար: Ինչ վերաբերվում է ժանրային փոփոխությանը, ինձ շատ հետաքրքիր է: Անընդհատ փոփոխության դեպքում դերասանը չի սպառվում: Անհետաքրքիր է, երբ օրինակ մեկ տարի շարունակ մի կերպար ես մարմնավորում, այդ ժամանակ քեզնից անկախ հերոսիդ ապրումներով ես ապրում, իսկ այս պարագայում փոփոխությունը միայն շահավետ է: Ոչինչ դժվար չէ, եթե կա ռեժիսոր-դերասան ճիշտ ու պրոֆեսիոնալ աշխատանք:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին