▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ կհիշեմ մեր երջանիկ օրերը. Ջուսը՝ նախկին ամուսնուն

Դիտեք նաև՝

Օրեր առաջ Asekose.am-ի  հետ զրույցում երգչուհի Ջուսի ամուսինը՝ փաստաբան Վահագն Մանուկյանը, խոստովանել էր այն մասին, որ ինքն ու Ջուսն այլևս ամուսնալուծվել են, և գործն արդեն դատարանում է:

Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է. «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կանգնեցին իմ կողքին կյանքիս այս դժվար պահին: Իսկ իմ նախկին ամուսնուն ուզում եմ ցանկանալ ներդաշնակություն իր հոգու մեջ, լինել բարի, երջանկություն եւ շատ սեր: Ես ընդհանրապես իր դեմ չունեմ ոչ մի չար մտքեր, քանի որ միշտ կհիշեմ մեր երջանիկ օրերը, որոնք գեղեցկացրին մեր կյանքը»:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի հետ զրույցի ժամանակ Վահագը նշել էր. «Մեր ամուսնալուծության պատճառը եղել է այն, որ Ջուսն իր բնույթով չի կարող լինել ո՛չ կին, ո՛չ մայր: Նրան միայն փողն է հետաքրքրում, շատ փող», -նշել էր Վահագը:

Ամուսնու հարցազրույցին ի պատասխան,  Ջուսն իր հերթին հարցազրույցներից մեկում նշել էր. «Ես ընդամենը պահանջել եմ կոմունալները վճարել: Ես միշտ ասել եմ նրան՝ կոմունալները, վարձերը վճարի, նա էլ ինձ ասում էր՝ մենակ փողն է քեզ հետաքրքրում:  Ինձ համար ծիծաղելի է, որ նա նման հարցազրույց է տվել։ Դա տղամարդու քայլ չէ, դա նորմալ չէ, երբ իր նախկին կնոջ մասին նման վատ բաներ է ասում: Նրա տված հարցազրույցում ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը։ Այդ տեսակ տղամարդուց պետք է վախենալ: Տղամարդը պետք է մինչև վերջ իրեն պահի ինչպես տղամարդ: Մեկնաբանություններում, որոնք իմ էջում կան, բոլորը մեղադրում են նախկին ամուսնուս, և ես անգամ խղճում եմ նրան»:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2016 թվականի հուլիսի 9-ին`Ջուսի ծննդյան օրն անակնկալ մատուցելով բոլորին:

Կարդացեք նաև`Ես sex-ի հողի վրա տարած չեմ. Ջուս

Ռիչարդը հանում էր կոշիկներս, մերսում էր ոտքերս և մարմինս. Ջուս

Ջուսը՝ ընտրյալի հետ կիսամերկ և համարձակ լուսանկարվելու մասին և ոչ միայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին